«Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագիրն իրականացվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից (BSC), Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է եղել զարգացնելու տեղական բիզնեսների և ձեռներեցների թվայնացմանն ուղղված կարողությունները՝ նպաստելու Հայաստանում թվային տնտեսության ձևավորմանը։
Ծրագիրն իրականացվել է 2023թ․ ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։ Ծրագրի շրջանակներում իրականացված նախաձեռնությունները եղել են հետևյալ ուղղություններով՝
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1․ Թվայնացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վեբինարներ ՀՀ մարզերի բիզնեսների համար։
2. Թվայնացման խորհրդատվություններ թվային փոխակերպման պատրաստ բիզնեսների համար
3. Թվայնացման վերաբերյալ ձևանմուշների, ուղեցույցների և տեսանյութերի մշակում հանրային օգտագործման համար
4. Պետական և մասնավոր հատվածների հաղորդակցման և համագործակցության ապահովում առցանց հարթակի օգնությամբ
5. Պետական և մասնավոր հատվածների հանդիպում-քննարկումներ առկա ձևաչափով
Բիզնեսի թվային փոխակերպմանն ուղղված ծրագրի շրջանակում 2023թ․ մայիս ամսին իրականացվել է առցանց վեբինարների շարք։
Վեբինարների շարքում ներառված թեմաներն են՝
1. Վաճառող քոնթենթ,
2. Առցանց վաճառքի հարթակներ,
3. Տվյալների թվայնացում և պահպանում,
4. CRM հարթակներ,
5. Թվայնացում, Արհեստական Բանականություն:
Վեբինարներն անցկացվել են հայերեն լեզվով, առցանց ձևաչափով, անվճար հիմունքներով։ Վեբինարների շարքին մասնակցել է ընդհանուր թվով 220 բիզնեսի ներկայացուցիչ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։
Բիզնեսի թվային փոխակերպման ռազմավարության կազմման խորհրդատվական հանդիպումներն անցկացվել են 2023թ․ հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Ծրագրի այս փուլում ընդգրկված 30 ՓՄՁ-ները հնարավորություն են ստացել մասնակցել իրենց կազմակերպության թվային փոխակերպման ռազմավարության կազմման անվճար խորհրդատվությունների՝ անհատական և խմբային հանդիպումների ձևաչափով։
Խորհրդատվությունների փուլում գրանցված կազմակերպությունների ընտրության հարցում առաջնահերթություն է տրվել «Օգտագործենք թվային տնտեսության ներուժը» առցանց դասընթացի մասնակիցներին։ Դասընթացին Դուք նույնպես կարող եք մասնակցել՝ դիտելով տեսադասերը այս հղումով` https://bit.ly/42FCIng
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, ցուցաբերելով շարունակական աջակցություն մասնավոր հատվածի թվայնացմանը, մշակել է բիզնեսի թվայնացման ԱՆՎՃԱՐ ուղեցույցներ հետևյալ թեմաներով․
Ուղեցույցների վերնագրերն են՝
1. Բիզնեսի թվային փոխակերպման ռազմավարության ուղեցույց
2. Բիզնես գործընթացների թվայնացման գործիքներ
3. Ձեր բիզնեսը թվային հարթակներում
4. Առցանց վաճառքի հարթակներ
5. Բիզնեսի թվային անվտանգության ուղեցույց
Բիզնեսի թվայնացման համապարփակ ուղեցույցներն ամբողջությամբ հայերեն են և հասանելի են այս հղումով՝ https://bsc.am/hy/free-guidebooks-for-business-digitalization/.
Ուղեցույցների բովանդակությունը մշակվել է հաշվի առնելով հայկական բիզնես միջավայրի կարիքները և առկա խնդիրները։ Ուղեցույցները հարստացված են տեղական և միջազգային շուկաներում առաջարկվող թվային գործիքներով և հարթակներով, կիրառելի ձևանմուշներով և հարցաշարերով։
Թվայնացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակում մշակվել են 3 տեսանյութեր։
1. «Բիզնեսի թվայնացման 5 պատճառ» տեսանյութում պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները նշում են բիզնեսի թվայնացման պատճառներն ու թվային փոխակերպման նպատակները։
Տեսահոլովակը հասանելի է այս հղումով՝ https://youtu.be/-5G-HeQOfiw?si=AE5389d5_rlMZ1QI
2. «Թվայնացման պատմություններ» տեսահոլովակում կարող եք դիտել մասնավոր հատվածի ոգեշնչող պատմություններ և բացահայտել, թե ինչպես են ձեռնարկություններն օգտագործել թվային փոխակերպման ուժը՝ ավելի համարձակ նպատակներ սահմանալու և դրանց հասնելու համար: Տեսահոլովակում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչները պատմում են իրենց փորձի և թվային լուծումների ներդրման դրական ազդեցությունների մասին:
Տեսահոլովակի առաջին մասը հասանելի է այս հղումով՝ https://youtu.be/Aznh2ISvXpc?si=J3L8QXHVYjbsq9T4
Տեսահոլովակի երկրորդ մասը հասանելի է այս հղումով՝ https://youtu.be/DwrTjFeJb7g?si=3hbqPHPkXLaLouJP
3. «5 Բիզնես գործընթացների թվայնացման գործիքներ» վերնագրով 3-րդ տեսանյութում ներկայացված են թվայնացման հարթակներ և գործիքներ, որոնց շնորհիվ կարելի է թվայնացնել բիզնեսի ներքին գործընթացները։
Տեսահոլովակը հասանելի է այս հղումով՝ https://youtu.be/1hwEIEUbAjg?si=biexS5L2l8qiIu3f
Ծրագրի շրջանակում, աջակցելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության բարելավմանը, ստեղծվել է DigiSupport հաղորդակցման առցանց հարթակը՝ Telegram ալիքի ձևաչափով։ Հարթակում տեղադրվում են նյութեր թվայնացման վերաբերյալ վերջին նորություններից, սպասվող միջոցառումներից, կրթական նախաձեռնություններից։
DigiSupport հարթակը պետական և միջազգային կառույցների կողմից իրականացվող թվայնացման նախաձեռնութունները հասանելի է դարձնում մասնավոր հատվածի և թվայնացմամբ հետաքրքրված անձանց համար։
DigiSupport տելեգրամյան հարթակին կարող եք միանալ այս հղումով՝
https://t.me/digisupport_arm
Պետական և մասնավոր հատվածների համագործակցության բարելավումն ապահովելու համար ծրագրի շրջանակներում իրականացվել են պետական և մասնավոր հատվածների 8 հանդիպում-քննարկումներ (PPD)։ Հանդիպումների հիմնական թեմաներն են եղել Հայաստանի թվային ապագան, պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը, պետության կողմից մշակված թվայնացման ռազմավարության իրականացման ուղիները։
Ստորև կարող եք գտնել իրականացված հանդիպումների մասին տեղեկատվություն.
1. «Բիզնեսի թվայնացում և առկա հնարավորություններ» խորագրով պանելային քննարկումը պետական-մասնավոր հատվածների քննարկումների շարքի առաջին հանդիպումն էր, որը տեղի ունեցավ 2023թ․ մայիսի 23-ին, պանելային քննարկման ձևաչափով։ Պանելային քննարկման խոսնակներն էին թվայնացման գործընթացներում ներգրավված պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, թվայնացման փորձագետներ։ Քննարկման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
2. «Բանկերի և մասնավոր հատվածի համագործակցություն թվայնացման օրակարգում» խորագրով հանդիպումը պետական-մասնավոր հատվածների քննարկումների շարքի երկրորդ հանդիպումն էր, որը տեղի ունեցավ 2023թ․ հունիսի 29-ին, կլոր-սեղան քննարկման ձևաչափով։ Հանդիպման նպատակն էր ստեղծել հաղորդակցման հարթակ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև, որը կնպաստի վերջիններիս համագործակցությանը թվային փոխակերպման ճանապարհին։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
3. «Տվյալների դասակարգման աշխատանքային խմբի հանդիպումն» իրականացվեց 2023թ․ հուլիսի 18-ին, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) հետ համատեղ՝ գործակալության՝ տվյալների դասակարգման աշխատանքային խմբի հանդիպումների շարքի շրջանակում։ Հանդիպման նպատակն էր ստեղծել հաղորդակցման հարթակ աշխատանքային խմբում ներգրավված կազմակերպությունների՝ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
4. «Բիզնեսի թվայնացման 5 պատճառ» խորագրով հանդիպումն իրականացվել է 2023թ․ օգոստոսի 1-ին։ Հանդիպման ընթացքում պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչ-խոսնակները պատմեցին թվայնացման ճանապարհին իրենց ունեցած փորձառության մասին, ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունը՝ խրախուսելով ներկաներին գնալ դեպի թվայնացում։ Խոսնակների ելույթներից հետո ներկաներն ուղղեցին իրենց հարցերը, հնչեցին առաջարկներ։ Հանդիպումն ամփոփվեց խոսնակների ելույթների հիման վրա բիզնեսի թվայնացման 5 պատճառների դուրս բերմամբ։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
5. «Թվայնացում․ ՏՏ – Խորհրդատուներ - ՓՄՁ համագործակցություն» խորագրով հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ 2023թ․ հոկտեմբերի 19-ին՝ եռակողմ կլոր-սեղան քննարկման ձևաչափով։ Հանդիպման հիմնական նպատակն էր համախմբել թվայնացման երեք դերակատար կողմերին, բացահայտել համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները, վեր հանել պետության դերը այս համագործակցության բարելավման գործընթացում։ Քննարկման արդյունքում առանձնացվեցին այն բացթողումները, կարիքները, այն ուղղությունները, որտեղ պետությունն իր ներդրումը կարող է ունենալ։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
6. «Բիզնես միջավայրի թվային փոխակերպում» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ 2023թ․ նոյեմբերի 17-ին։ Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի՝ ՏՏ, խորհրդատվական և ձեռնարկատիրական ոլորտների ներկայացուցիչների կողմից հնչեցին առաջարկներ, հարցեր և կազմակերպվեց պետական-մասնավոր հատվածների հարց ու պատասխան՝ ներկաների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի միջև։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
7. «Թվային կրթություն․ պետություն մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումն իրականացվեց 2023թ․ դեկտեմբերի 15-ին։ Հանդիպման խոսնակներն էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, կրթական ակադեմիաների և կրթական այլ կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության դերը բիզնես միջավայրի թվայնացման գործընթացներում և թվայնացման դերը կրթական գործընթացներում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության խոսնակները ներկայացրին նախարարության ներգրավվածությունը և գործունեության շրջանակը Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ ծրագրի շրջանակում։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...
8. «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագրով, պանելային քննարկման ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ 2023թ․ դեկտեմբերի 22-ին։ Հանդիպման նպատակն էր պանելային քննարկման միջոցով ստեղծել համագործակցային միջավայր տարբեր շահագրգիռ կողմերի փորձի փոխանակման, թվայնացման ծրագրերի ներկայացումների և թվայնացման ոլորտում հետագա համագործակցության համար: Քննարկման արդյունքում յուրաքանչյուր խոսնակ ներկայացրեց իր կառույցը, կառույցի պատասխանատվության շրջանակն ու գործունեության ուղղությունները, իսկ ներկաները հարց ու պատասխանի միջոցով բարձրաձայնեցին իրենց հարցերն ու առաջարկները, ապահովելով պետական-մասնավոր արդյունավետ համագործակցություն։ Հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով...