«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, ցուցաբերելով շարունակական աջակցություն մասնավոր հատվածի թվայնացմանը, մշակել է բիզնեսի թվայնացման ԱՆՎՃԱՐ ուղեցույցներ հետևյալ թեմաներով․
Ուղեցույցների վերնագրերն են՝
1. Բիզնեսի թվային փոխակերպման ռազմավարության ուղեցույց
2. Բիզնես գործընթացների թվայնացման գործիքներ
3. Ձեր բիզնեսը թվային հարթակներում
4. Առցանց վաճառքի հարթակներ
5. Բիզնեսի թվային անվտանգության ուղեցույց
Բիզնեսի թվայնացման համապարփակ ուղեցույցներն ամբողջությամբ հայերեն են և հասանելի են այս հղումով՝ https://bsc.am/hy/bsc-publications/
Ուղեցույցների բովանդակությունը մշակվել է հաշվի առնելով հայկական բիզնես միջավայրի կարիքները և առկա խնդիրները։ Ուղեցույցները հարստացված են տեղական և միջազգային շուկաներում առաջարկվող թվային գործիքներով և հարթակներով, կիրառելի ձևանմուշներով և հարցաշարերով։
Բիզնեսի թվայնացման ուղեցույցները մշակվել են «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակում։