Անցնող տարիների ընթացքում համագործակցել ենք տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ՝ աջակցելով զարգացման ծրագրերի ամբողջական իրականացմանը: Մենք հպարտ ենք, որ մեր ներդրումն ենք ունենում գյուղական համայնքներում տնտեսական կյանքի հավասարաչափ զարգացմանը՝ դրանով իսկ բարելավելով տեղի բնակչության կյանքի որակը:
Հաջողությամբ իրականացրել ենք ծրագրեր Հայաստանում և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի զարգացող այլ երկրներում:
- Նոր աշխատատեղերի ստեղծում
- Ծրագրի արդյունավետ իրականացում
- Խորհրդատվական աջակցություն
- Ռեսուրսների օպտիմալացում
- Գործընկերություն
Համայնքային ծրագրեր իրականացնելիս շեշտը դնում ենք համայնքի անդամների կարողությունների, այդ թվում՝ ձեռնարկատիրական կարողությունների զարգացման վրա: Տարբեր աշխատանքների միջոցով ծրագրերի մասնակիցներին և շահառուներին փոխանցում ենք գիտելիք և հմտություններ, որոնք նպաստում են թիրախ համայնքների պետական և մասնավոր հատվածների միջև փոխշահավետ համագործակցության կայացմանը, ինչն էլ ճանապարհ է հարթում դեպի համայնքի ընդհանուր և տնտեսական զարգացումը:
Մեր կողմից իրականացված ծրագրերն օգնել են համայնքի անդամներին, այդ թվում՝ ձեռներեց կանանց, բարելավել իրենց ձեռնարկատիրական հմտությունները, բացահայտել և ապահովել եկամուտ, նպաստել իրենց համայնքների հետագա զարգացմանը:
Տնտեսական առողջ էկոհամակարգերը համայնքահեն կայուն զարգացման համար ունեն առանցքային նշանակություն, որտեղ տնտեսական գործունեության բոլոր դերակատարները միասին են զարգանում և առաջընթաց ապրում: Տնտեսական էկոհամակարգերի կայացման համար որդեգրում ենք համապարփակ մոտեցում. նպաստում ենք հենց համայնքներում սոցիալական ձեռներեցության զարգացմանը և այլ բիզնես նախաձեռնությունների հաջողությանը:
Այս նպատակով կիրառում ենք շուկայամետ մեխանիզմներ, որոնք հեշտացնում են տնտեսական ցանցերի և կառույցների ստեղծումը։ Կառուցում ենք հանրային-մասնավոր գործընկերության համար անհրաժեշտ հիմքերը, բարելավում ենք շահագրգիռ կողմերի մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները և հնարավորություն ենք տալիս նրանց ներգրավված լինել տնտեսական արտադրության արժեշղթայի բոլոր օղակներում՝ գաղափարներից մինչև շուկա մուտք գործելու հնարավորություն:
Աշխատում ենք արդյունաբերության տարբեր ոլորտների արժեշղթաների բոլոր հատվածներում՝ նոր ցանցերի, շուկաների, գիտելիքի, հմտությունների և տեխնոլոգիաների հասանելիությունից մինչև որակյալ աշխատուժի զարգացում:
Տրամադրում ենք խորհրդատվական, ռազմավարության նախագծման և իրականացման ծառայություններ՝ ամբողջական արժեշղթաների մշակման ուղղություններով: Աշխատում ենք արժեշղթայի յուրաքանչյուր օղակի վրա՝ օգնելով մեր գործընկերներին կյանքի կոչել տնտեսական աճի, զբաղվածության և եկամուտ ապահովելու իրենց նպատակները: Մեր գործընկերների հետ միասին հայտնաբերում ենք ռիսկերը և հնարավորությունները, բացահայտում թույլ օղակները և հստակ գործողություններ իրականացնում դրանց բարելավման ուղղությամբ:
Աջակցում ենք սթարթափների ձեռներեցության և նորարարական նախաձեռնություններին` խթանելով ձեռնարկատիրական ոգին, նրանց փոխանցելով իրենց բիզնես գաղափարներն իրականացնելու հմտությունները, ինչպես նաև մեր աշխատանքի միջոցով դրական ազդեցություն ունենալով տվյալ ոլորտի և էկոհամակարգի ընդհանուր զարգացման վրա:
Ձեռնարկատիրությունը խթանելու համար մշակում ենք մեթոդաբանություններ և մոտեցումներ, կիրառում ենք տարբեր գործիքներ՝ մեր գործընկերների բիզնես նախաձեռնությունների համար զարգացման նոր հորիզոններ բացելու նպատակով: Արդյունքում, ականատես ենք լինում, թե ինչպես են մեր գործընկերներն աստիճանաբար պլանավորում իրենց բիզնեսը, ընդլայնում գործունեությունը և պատրաստվում դինամիկ բիզնես միջավայր և ավելի մեծ՝ գլոբալ շուկաներ դուրս գալու: