Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Մեր մասին

Մեր հաջողության պատմությունը.
Ուղևորություն դեպի անսահմանափակ աճ

Ներուժի բացահայտում, ձեռներեցության զարգացում, հաջողություն տանող ուղիների կառուցում. 1994 թ. այս հասկացություններն ընդամենը «Բի Էս Սի»-ի երազանքի մասն էին կազմում, սակայն կոչված էին շուտով մարմին ստանալ։ Մենք մեր գործունեությունը սկսեցինք մի երկրում, որը նոր էր ձեռք բերել իր անկախությունը, և որտեղ պրոֆեսիոնալ, արդար և պատասխանատու բիզնես գործընթացները նոր պետք է ներդրվեին։

Այնուամենայնիվ, վերջին 30 տարիների ընթացքում մենք կարողացանք խթանել մեծաթիվ բիզնես ընկերությունների և նախաձեռնությունների աճն ու զարգացումը և օգնել բազմաթիվ խոշոր և հայտնի ընկերությունների, ինչպես նաև միջազգային զարգացման գործակալությունների՝ զարգացնել եկամտաբեր բիզնեսներ և իրականացնել հաջողված նախագծեր։

Հպարտ ենք, որ հնարավորություն ենք ունեցել համագործակցելու 750-ից ավել հաջողակ բիզնեսների նախագծերի հետ և օգնել նրանց՝ մշակել և իրականացնել ռազմավարական գործողություններ, ստեղծել բիզնեսի ավելի մեծ արժեք և հասնել կայուն աճի:

Մեր բոլոր գործառնությունները հիմնված են մեր հիմնարար արժեքների՝ գործընկերության, գերազանցության, հաստատակամության և թափանցիկության վրա, ինչի շնորհիվ էլ կարող ենք ավելացնել մեր հաճախորդների և գործընկերների բիզնեսի և այլ նախաձեռնությունների արժեքը:

Մեր պատմության շարունակությունը ձեր ձեռնարկատիրական ոգու զարգացումն ու բիզնես նախաձեռնությունների շարունակական հաջողությունն է։ Մենք պատրաստ ենք ձեզ ցուցաբերել ամբողջական աջակցություն, ինչը և հիմնում ենք վերոնշյալ արժեքների ու ձեր կազմակերպության անսահմանափակ աճի հնարավորությունների վրա:

image
1994


Մայիս, 1994. Որպես բիզնես ոլորտի խորհրդատվական և այլ ծառայություններ մատուցող հայկական առաջին ընկերություն՝ «Բի Էս Սի»-ն հիմնադրվել է GTZ (ներկայումս՝ GIZ) և Եվրոպական Միության ՏԱՍԻՍ (Technical Assistance to the Commonwealth of Independent States – TACIS) ծրագրերի աջակցությամբ:
1994


«Բի Էս Սի»-ն ծառայությունների մատուցման պայմանագիր ստորագրեց «Շանթ» հեռուստաընկերության հետ, որը մասնավոր ընկերության հետ մեր երբևէ կնքված առաջին պայմանագիրն էր: Այդուհետ մենք աշխատել ենք ավելի քան 1500 հայկական բիզնես ընկերությունների հետ և մեր ներդրումն ենք ունեցել նրանց աճի ուղղությամբ:
1995


«Բի Էս Սի»-ն Հայաստանի մարզերում իրականացրեց իր առաջին տնտեսական զարգացման ծրագիրը՝ կատարեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ալրաղացի շուկայի հետազոտությունը: Մինչ օրս մեր փորձագետները աշխատանքային այցերով եղել են Հայաստանի 860-ից ավելի համայնքներում։
1996


«Բի Էս Սի»-ն կազմակերպեց իր առաջին դասընթացը՝ հարկային օրենսդրության վերաբերյալ: Մինչ օրս մենք կազմակերպել ենք 100-ից ավելի մասնագիտական դասընթացներ 20000-ից ավելի մասնակիցների համար:
1997


«Բի Էս Սի»-ի անձնակազմը մասնակցել է Նիդեռլանդներում FACET BV-ի կազմակերպած «Կառավարման խորհրդատվություն՝ ՓՄՁ զարգացման գործակալությունների (SMEDA) խորհրդատուների համար» դասընթացին: «Բի Էս Սի»-ի աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման բազմաթիվ դասընթացների, ապահովել են մասնագիտական աճ և ստացել մասնագիտական հավաստագրեր, այդ թվում՝ MAS International-ի և Կրթության զարգացման ակադեմիայի կողմից «Զբաղվածության քաղաքականության դասընթաց»ի, ԱՄԿ միջազգային ուսումնական կենտրոնի կողմից առաջադեմ բիզնես հմտությունների դասընթացավարի վկայականներ և այլն։
1998


Հայկական բիզնես միջավայրում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգերի և սկզբունքների խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում մենք ստորագրեցինք մեր առաջին պայմանագիրը Նիդեռլանդներում գործող ICCO և FACET BV կազմակերպությունների հետ: 2002 թ-ից սկսած՝ «Բի Էս Սի»-ն իրականացրել է Հայաստանում ԿՍՊ-ի խթանմանը նպաստող 20-ից ավելի ծրագրեր։
2000


ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից «Բի Էս Սի»-ին շնորհվել է գերազանցության հավաստագիր ՓՄՁ-ներին խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Այս առաջին գնահատականից հետո տարիների ընթացքում տարբեր միջազգային զարգացման գործակալություններից մենք ստացել ենք 50-ից ավելի մրցանակներ և հավաստագրեր:
2001


«Բի Էս Սի»-ն հրատարակեց առաջին գիրքը` «Մարքեթինգը Հայաստանում»: Դրան հաջորդեց մասնագիտական զարգացման և մոտիվացիոն 15 գրքերի հրատարակությունը, այդ թվում՝ «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում», «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. ուղեցույց հայկական ընկերությունների համար» գրքերը։
2003


«Բի Էս Սի»-ն սկսեց լայնածավալ համագործակցություն EBRD BAS-ի (ներկայումս՝ EBRD ASB) հետ, որի շրջանակում բիզնես խորհրդատվական ծառայություններ տրամադրելու միջոցով աջակցել է մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերությունների զարգացմանը:
2004


Մենք նշեցինք մեր առաջին հոբելյանը՝ «Բի Էս Սի»-ի տասնամյակը, որին ներկա գտնվեցին տաս երկրից ժամանած գործընկերներ:
2005


Ղազախստանում սկսեցինք իրականացնել մեր առաջին միջազգային նախագիծը: Այդուհետ շարունակել ենք նախագծեր իրականացնել ավելի քան 10 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Հնդկաստանում:
2007


«Բի Էս Սի»-ն միացավ ՄԱԿ-ի Global Compact նախաձեռնությանը, որի շրջանակում ստանձնեց հանձնառություն՝ իրականացնելու այնպիսի գործունեություն, որը կխթանի Հայաստանում ԿՍՊ-ի և կորպորատիվ կայունության զարգացումը:
2011


«Բի Էս Սի»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սամվել Գևորգյանը դարձավ Հայաստանում կառավարման խորհրդատուների ինստիտուտի (IMC Armenia) հիմնադիր անդամ: Այսօր «Բի Էս Սի»-ն հանդիսանում է 11 մասնագիտական և գործարար միությունների ակտիվ անդամ: Նույն թվականին «Բի Էս Սի»-ն ողջունեց իր դասընթացների 10000-րդ մասնակցին, իսկ «Բի Էս Սի»-ի անձնակազմի անդամները Մեծ Բրիտանիայի խորհրդատվական ինստիտուտի կողմից արժանացան կառավարման խորհրդատվության վկայականին:
2014


«Բի Էս Սի»-ն նշեց իր 20-ամյակը: Մենք այն նշանավորեցինք «Բի Էս Սի»-ի վերակազմավորման, նոր ռազմավարությամբ և այն արտացոլող նոր ծառայություններով: Ավելին՝ «Բի Էս Սի»-ն ենթարկվեց վերաբրենդավորման՝ թարմացվեցին կորպորատիվ ապրանքանիշի ինքնությունը, տարբերանշանը և ապրանքանշանի այլ տարրեր:
2015


ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Առողջապահության ֆինանսավորում և կառավարում ծրագրի իրականացման շրջանակում, «Բի Էս Սի»-ն ստորագրեց լայնամասշտաբ համագործակցություն «Abt Associates»ի հետ՝ որպես Վրաստանում UNAG կազմակերպության հետ միասին խորհրդատվական առաջատար ծառայություններ մատուցող գործընկեր: Ծրագիրը նպատակ ուներ կառավարչական և ֆինանսական գործունեությունը բարելավելու և կայունացնելու համար անմիջական տեխնիկական աջակցություն տրամադրել տեղական այն ՀԿ-ներին, որոնք ապահովում էին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի խնամք և բուժում՝ սպասարկելով Հարավային Կովկասի երկրներում ռիսկային խմբում գտնվող IDU և MSM բնակչությանը:
2017


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Բի Էս Սի»-ն Լոնդոնում կազմակերպեց B2B միջոցառում հայ և բրիտանական բիզնեսների համար: Միջոցառման ընթացքում հայկական 17 ՏՏ ընկերություններ Մեծ Բրիտանիայի ՏՏ և գործարար ոլորտների ներկայացուցիչներին ներկայացրին իրենց տեխնիկական ծառայություններն ու նորարարական լուծումները։
2018


«EU4Youth՝ Զբաղվածություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում և SOS Armenia-ի հետ համագործակցաբար «Բի Էս Սի»-ն բիզնես խորհրդատվական ծառայություններ է տրամադրել և կազմակերպել է ծրագրի շահառուների կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումներ, որոնց արդյունքում ծրագրի մասնակիցներն իրենց բիզնես ծրագրերը մշակելու և անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու հմտություններ են ձեռք բերել:
2019


Մեծ շուքով նշեցինք «Բի Էս Սի»-ի 25-ամյակը։ Այդ առիթով կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում՝ հանրային ու մասնավոր հատվածներից, միջազգային ՀԿ-ներից և զարգացման գործակալություններից և տարբեր ոլորտներից մեր հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ։
2021


«Բի Էս Սի»-ն թարմացրեց իր ռազմավարական մոտեցումը՝ ներառելով աճի և զարգացման նոր ուղղություններ: Խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ նոր համագործակցություններ ձևավորվեցին միջազգային տարբեր ընկերությունների հետ։

Մեր տեսլականը

Մենք ձգտում ենք ստեղծել դինամիկ և կարծրատիպերից զերծ բիզնես միջավայր՝ ոգեշնչված նորարարությամբ և անսպառ ձեռնարկատիրական ոգով:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է մտածել սահմաններից այն կողմ, հաղթահարել խոչընդոտները և հավատալ հնարավորություններին, բացահայտել թաքնված ներուժը և մշտապես ձգտել գերազանցության:

Արժեքներ, որ կիսում ենք

Գերազանցություն
Մենք հավատում ենք, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, հասնել հաջողության և ձեռք բերել գերազանցություն: Մեր առջև դրված խնդիրների լուծմանը մոտենում ենք բծախնդիր ջանասիրությամբ՝ ձգտելով արդարացնել հաճախորդների բոլոր ակնկալիքները:

Գործընկերություն և համերաշխություն
Կարևորելով երկարաժամկետ համագործակցությունը՝ մեր գործընկերների հետ հարաբերություններում զարգացնում ենք թիմային աշխատանքի ոգին և միշտ պատրաստ ենք կիսել մեր գիտելիքներն ու փորձը:
Պատրաստ ենք աջակցել, մեր գործընկերներից և հաճախորդներից բացի, այլ կազմակերպությունների՝ տրամադրելով բիզնես խորհրդատվություն: Մենք հավատում ենք, որ գիտելիքների ու փորձի փոխանակման միջոցով նպաստում ենք կառավարման խորհրդատվության՝ որպես մասնագիտություն և ծառայություն կատարելագործմանը:

Հաստատակամություն
Դեպի հաջողություն տանող ուղին պահանջում է համբերություն և վճռականություն: Կայուն և հաջողակ բիզնես ստեղծելու համար մենք կարևորում ենք խելացի ռազմավարության և դրա իրականացման ընթացքում հաստատակամ լինելու ուժը:

Թափանցիկություն
Մենք կառուցում ենք թափանցիկ և վստահելի աշխատանքային հարաբերություններ, ինչպես մեր հաճախորդների և գործընկերների հետ, այնպես էլ մեր ընկերության ու թիմի ներսում:

Նորարարական ոգի
Մենք միշտ պատրաստ ենք փորձարկել ու կիրառել նորարարական բիզնես տեխնոլոգիաներ՝ նպատակ ունենալով ապահովել մեր հաճախորդների դեպի ապագա ընթացքը: