Շուրջ երեք տասնամյակ մենք բիզնես ընկերություններին ու զարգացման նախաձեռնություններին տրամադրում ենք կառավարման մասնագիտացված խորհրդատվություն՝ իրենց ներուժն առավելագույնս բացահայտելու և իրացնելու, ինչպես նաև աճի ռազմավարություններ մշակելու և իրականացնելու նպատակով։
Մենք ուրախ ենք, որ նպաստել ենք ավելի քան 75 ընկերությունների և կազմակերպությունների հաջողակ գործունեությանը՝ օգնելով նրանց բարելավել արտադրանքի ու ծառայության որակները, մեծացնել ծավալները, շուկայում ու ոլորտում կայուն դիրք ապահովել և, ամենակարևորը, աշխատել մեծ ոգևորվածությամբ՝ դառնալով իրենց ասպարեզում առաջատար։
- Արդյունավետ որոշումների կայացում
- Կատարողականի բարելավում
- Գործընթացների արդյունավետություն
- Ռիսկերի նվազեցում
- Առավելագույն շահութաբերություն
Անկախ նրանից՝ վերապահությունով եք մոտենում ձեր որդեգրած ռազմավարական ուղուն, թե պարզապես բախվել եք հերթական խոչընդոտին, մենք կառաջարկենք ամենաարդյունավետ բիզնես լուծումները և ձեզ դուրս կբերենք անելանելի վիճակից։ Ելնելով ձեր իսկ բիզնեսի բնորոշ կարիքներից ու առանձնահատկություններից՝ կտրամադրենք նորարարական, համապարփակ և հարմարեցված խորհրդատվություն։
Բիզնես պլանների նախագծումից մինչև ներդրումային առաջարկներ, ինչպես նաև գործառնական, ներդրումային և մարքեթինգային պլանների ստեղծում, մենք կտրամադրենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր ընկերության շահութաբերության աճին։
Անհատական խորհրդատվություն նրանց համար, ովքեր ունեն բիզնես գաղափար, ովքեր սկսնակ գործարարներ են, նաև ովքեր ունեն գործող բիզնես և ձգտում են ապահովել բիզնեսի կայուն աճ։
Ներառյալ գաղափարի արդիական լինելու վերաբերյալ տեղեկություններ։ Խորհրդատվության 1 ժամի արժեքն է․․․
57,600 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
Ներառյալ սկսնակ բիզնեսի աճի սցենարներ։ Խորհրդատվության 1 ժամի արժեքն է․․․
72,000 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
Ներառյալ զարգացման ռազմավարություններ։ Խորհրդատվության 1 ժամի արժեքն է․․․
86,400 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
Հայաստանյան մրցակցային շուկայում ընկերությունները հաճախ են բախվում աճի սահմանափակումների, օպերացիոն քաոսի կամ վաճառքների նվազման մարտահրավերներին։ Բիզնես խորհրդատվական ժամկետային սպասարկումը ստեղծված է որպես Ձեր ընկերության ռազմավարական գործընկեր, որն ապահովում է համալիր աջակցություն։
Ծառայության առաջին փուլում իրականացվում է բիզնեսի խորքային ախտորոշում (աուդիտ)՝ ընկերության թույլ կողմերը, ռիսկերն ու աճի հնարավորությունները բացահայտելու համար։ Ախտորոշման արդյունքների հիման վրա վերանայվում է բիզնես մոդելը, մշակվում են անհատական նախագծեր և կազմվում է զարգացման հստակ ռազմավարություն (Roadmap)՝ հարմարեցված տեղական շուկայի առանձնահատկություններին։
Այնուհետև շեշտադրվում է ներքին արդյունավետությունն ու եկամուտների աճը։ Թիրախային մարքեթինգային պլանի և վաճառքի արդյունավետ համակարգի ներդրումն ապահովում են կայուն ֆինանսական աճ։ Զուգահեռաբար իրականացվում է օպերացիոն գործընթացների օպտիմալացում, ինչը վերացնում է աշխատանքային կորուստները՝ բիզնեսը դարձնելով ինքնակառավարվող, կանխատեսելի և ինստիտուցիոնալ։
Այս համալիր խորհրդատվական սպասարկումը թույլ է տալիս դիմակայել տնտեսական տատանումներին և անցում կատարել ավանդական կառավարումից դեպի ժամանակակից բիզնես մշակույթ։ Արդյունքում Դուք ստանում եք ռեսուրսների և ժամանակի էական խնայողություն՝ առանց մեծ ծախսերի, իսկ Ձեր ընկերությունը դուրս է գալիս որակապես նոր մակարդակ։
Բիզնես խորհրդատվական թեմաները ներառում են՝
Բիզնեսի զարգացում և ընդլայնում
Վաճառքների աճ
Մարքեթինգային պլան և ռազմավարություն
Վաճառքի համակարգի ներդրում
Օպերացիոն համակարգի մշակում
Բիզնես գործընթացների իրականացում
Բիզնես մոդելի մշակում
3 ամիս․ ամսական մինչև 20 ժամ խորհրդատվական ծառայություններ։ 1 ամսվա խորհրդատվության արժեքն է․․․
760,000 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
6 ամիս․ ամսական մինչև 20 ժամ խորհրդատվական ծառայություններ։ 1 ամսվա խորհրդատվության արժեքն է․․․
700,000 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
12 ամիս, ամսական մինչև 20 ժամ խորհրդատվական ծառայություններ։ 1 ամսվա խորհրդատվության արժեքն է․․․
660,000 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
Ինչպե՞ս կազմել լավ ռազմավարություն, որը կխթանի ընկերության զարգացման նպատակները։ Սա է մեզ ամենահաճախ տրվող հարցերից մեկը։ Մեր հաճախորդների հետ միասին մենք ստեղծում ենք ընկերության տեսլականից բխող ու զարգացման նպատակներին ծառայող տարբեր ռազմավարություններ, ինչպիսիք են վաճառքի, նոր շուկա մուտք գործելու, արտահանման ռազմավարությունները, որոնք ոչ միայն օգնում են ընկերությանը հասնել իր խելացի (SMART) նպատակներին, այլև ոգեշնչում են և՛ ղեկավարությանը, և՛ աշխատակազմին։
Իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար մեր հաճախորդները երբեմն բիզնես խորհրդատուների մասնագիտական աջակցության կարիքն ունեն: Մենք առաջարկում ենք բիզնեսի ղեկավարման և գործառնությունների իրականացման ամբողջական աջակցություն։ Մեր հաճախորդների համար ստեղծում ենք ընկերության կարիքներին լավագույնս համապատասխանող կառավարման համակարգեր (ներառյալ վաճառքի համակարգերը և մարքեթինգային արշավները), ինչպես նաև իրականացնում ենք մրցակիցների հետազոտություն և վերլուծություն:
Ձեր բիզնեսը նոր բարձունքների հասցնելու համար մենք սինխրոնացնում ենք մեր տաղանդը, փորձը և ռեսուրսները ձեր ընկերության տաղանդի, փորձի և ռեսուրսների հետ:
