Բիզնեսի կառավարման մեծագույն սխալներից է ենթադրությունների հիման վրա որոշումներ կայացնելը։ Հետազոտություններ իրականացնելու արդյունավետ մեթոդներն ու գործիքները մեր փորձի հետ համատեղելով՝ մենք օգնում ենք ընկերություններին՝ ենթադրություններ անելու փոխարեն հիմնվել իրականության ու փաստերի վրա և կայացնել հիմնավորված որոշումներ։
Մենք ուսումնասիրում, գնահատում և վերլուծում ենք բիզնեսի և ծրագրի իրականացմանը վերաբերող բոլոր կողմերը, ինչպես, օրինակ՝ ընկերության ներուժը և կամ տվյալ ոլորտում ընկերության զբաղեցրած դիրքը։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում ստանում ենք ոչ միայն իրենց ընկերությունների ներկա վիճակի, այլև աճի հնարավորությունների վերաբերյալ ամբողջական պատկեր։
- Անկողմնակալ տեսակետ
- Հիմնավորված հայեցակետի ձևավորում
- Իրազեկված որոշումների կայացում
- Հաջողություն և աճ
Շուկայի հետազոտությունների անցկացումն առաջին քայլն է ձեր բիզնեսի և համապատասխան ոլորտի մասին ամբողջական, անկողմնակալ պատկերացում կազմելու ուղղությամբ: Արդյունքում ձեր ընկերությունը հնարավորություն է ունենում բացահայտելու ուժեղ կողմերն ու ռիսկերը, բարելավելու որոշումների կայացման գործընթացը և նպաստելու ընկերության առաջխաղացման գործընթացին:
Մենք հավատում ենք, որ տվյալների հավաքագրումը, առանց այդ տվյալների վերլուծության, չի կարող ծառայել իր վերջնական նպատակին։ Այդ իսկ պատճառով մենք երբեք չենք բավարարվում գեներացված տվյալների ծավալներով, այլ կենտրոնանում ենք դրանցից քաղված տեղեկությունների որակի և համապատասխանության վրա: Մեր հաճախորդներին շուկայի և ոլորտի համապարփակ վերլուծություն տրամադրելու համար մենք օգտագործում ենք քանակական և որակական մեթոդներ, որոնց կիրառման արդյունքում տվյալները վերածում ենք բիզնեսին վերաբերող խորքային տեղեկությունների:
Տարատեսակ ժամանակակից գործիքներով ու մեթոդներով հետազոտություններ և տվյալների վերլուծություն իրականացնելու մեր փորձի շնորհիվ, մենք մեր հաճախորդների համար դարձել ենք վստահելի գործընկեր:
Հետազոտության արդյունքների գնահատման համակարգված մոտեցման միջոցով մենք ուսումնասիրում ենք հավաքագրված տվյալները, գնահատում ենք ստացված արդյունքները և մեր գործընկերներին տրամադրում ենք հիմնավորված տեղեկատվություն իրենց արտադրանքի և ծառայությունների իրական կատարողականի և որակի, ինչպես նաև շուկայում և արդյունաբերության ոլորոտում նրանց դիրքի վերաբերյալ:
Ավելին, մենք ունենք մեծ փորձ բազմաթիվ տեղական և միջազգային ՀԿ-ների և զարգացման գործակալությունների համար մատուցելու իրենց կողմից իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և գնահատման ծառայություններ: Ծրագրի կոնկրետ արդյունքների գնահատումից մինչև ընդհանուր գործառնական կատարողականի արժևորում, մենք օգնում ենք մեր գործընկերներին վերահսկել իրենց գործունեության արդյունավետությունը, գնահատել, թե ինչպես են նրանք իրականացնում իրենց ռազմավարական նպատակները և չափել իրենց ծրագրերի ազդեցությունը:
Վերջին տասնամյակների ընթացքում մենք իրականացրել ենք մի շարք սոցիալական և տնտեսական հետազոտություններ պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և միջազգային ՀԿ-ների և զարգացման գործակալությունների համար: Մեր հետազոտական նախագծերն ընդգրկում են այնպիսի բազմազան ոլորտներ և խնդիրներ, ինչպիսիք են գենդերային հարաբերությունները, պարենային ապահովվածությունը, կանանց դերն ու ներուժը գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման գործում, թափոնների կառավարումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խթանումը, և այլն:
Մեր հետազոտական աշխատանքի ընթացքում մենք կիրառում ենք տարբեր մեթոդաբանություններ, մոտեցումներ և գործիքներ՝ դիտարկելու և ուսումնասիրելու տվյալ թեմայի վերաբերյալ հասարակության վարքագիծն ու վերաբերմունքը, ինչպես նաև ավելի լավ պատկերացում կազմելու այն գործողությունների մասին, որոնք կարող են կարևոր դեր ունենալ համայնքների տնտեսական զարգացման գործում:
Համայնքահեն սոցիալական հետազոտություններից, ելակետային հետազոտություններից և ծրագրային գնահատումներից մինչև համազգային տարողությամբ հետազոտությունների իրականացում, մենք օգնում ենք մեր գործընկեր կազմակերպություններին ձեռք բերել ծավալուն տեղեկություն, կայացնել տեղեկացված որոշումներ, սահմանել ծրագրի առաջնահերթությունները, կազմակերպել նախագծերի իրականացումը և մշակել կատարողականի ցուցանիշներ: Մենք հպարտ ենք, որ մեր գործընկերներին հնարավորություն ենք տալիս ավելի լավ լուծելու կարիքներն այն համայնքների, որոնց ծառայում են: