Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Կարծիքներ

Մեր գործընկերները մեր մասին

Տասնամյակների ընթացքում մենք օգնել ենք մեր հաճախորդներին ու գործընկերներին զարգացնել իրենց բիզնեսը և նախագծերը, հասնել նոր հաջողությունների: Ժամանակի ընթացքում մենք դարձել ենք ավելին, քան պարզապես ծառայություններ մատուցող. դարձել ենք իսկական գործընկերներ, որոնք միասին աշխատում են աճի և կայունության հասնելու համար:

Կարդացեք, թե ինչ են ասում մեր հաճախորդները և գործընկերները «Բի Էս Սի»-ի հետ համագործակցելու մասին:

1994 թ.ից սկսած UMCOR-ը Հայաստանում հաջողությամբ իրականացնում է ծրագրեր՝ տրամադրելով մարդասիրական օգնություն և անցումային զարգացման հնարավորություններ։ Հայաստանում մեր գործունեության առաջին իսկ օրից «Բի Էս Սի»-ն եղել է իսկական և հավատարիմ գործընկեր՝ համագործակցելով զարգացման ծրագրերի և հատկապես բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման շրջանակում։ «Բի Էս Սի»-ն նվիրված աջակցել է Հայաստանում սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացման միջոցով գյուղական համայնքների հզորացմանն ուղղված մեր առաքելությանը»։
- Գոհար Գրիգորյան, UMCOR Armenia հիմնադրամի տնօրեն
«Հիմնադրման օրվանից ունեցած նախագծերից երկուսն առանձնանում են մեր պատմության մեջ իրենց շրջադարձային դերակատարությամբ։ Ինձ համար անսպասելի էր բացահայտել, որ այդ երկուսում էլ անմիջական ներգրավվածություն է ունեցել «Բի Էս Սի»-ի աշխատակազմը։ Առաջինը՝ 1995-97թթ., մեզ դարձրեց հանրապետական ալիք։ Երկրորդը, որ մշակվեց 2018-19թթ., շատ մոտ ապագայում լսելի կդառնա Հայաստանի սահմաններից դուրս»։
- Արթուր Եզեկյան, հիմնադիր, «Շանթ» հեռուստաընկերություն
«2015թ. IDEA հիմնադրամը մեկնարկեց «Բի Էս Սի»ի հետ երկարաժամկետ համագործակցություն։ Մեր արդյունավետ համագործակցության շրջանակում «Բի Էս Սի»-ն կազմակերպել է կարողությունների զարգացման դասընթացներ, տրամադրել է բիզնես և մարքեթինգային խորհրդատվություն, ինչպես նաև իրականացրել է զարգացման ծրագրերի մոնիտորինգ։ Վստահ եմ, որ «Բի Էս Սի»-ի մասնագիտական խորը փորձը կարող է մեծ օգուտ տալ հատկապես ընդլայնված համայնքներում ելակետային գնահատումների իրականացման, հիմնավորված որոշումների կայացման, բյուջեի պլանավորման և համայնքի զարգացման հարցերի վերաբերյալ բնակիչների ներգրավվածությունը չափելու գործում»։
- Արման Ջիլավյան, IDEA հիմնադրամի գործադիր տնօրեն
«Համագործակցության ամբողջ ընթացքում «Բի Էս Սի»ն դրսևորել է իրեն բնորոշ բարձր պրոֆեսիոնալիզմ, դինամիկ ու թափանցիկ հաղորդակցություն, մատուցվող ծառայությունների գերազանց որակ, ինչպես նաև նախագծի իրականացման իր բաժինը գերազանց կառավարելու ունակություն»։
- Էրիկ Բոթչեր, Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար, Սբերբանկի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
«Բի Էս Սի»-ն ունի փորձառու գործընկերոջն անհրաժեշտ բոլոր տվյալները, ինչպես նաև դրսևորում է պատրաստակամության և ունակությունների այնպիսի որակներ, որոնք կարող են ոգեշնչել ցանկացած կազմակերպության։ «Բի Էս Սի»ն առաջնորդվում է գալիս թիմային աշխատանքի սկզբունքներով և ստեղծում ու պահպանում է դրական համագործակցություն՝ ծրագրային թիմի բոլոր անդամների, գործընկերների ու շահագրգիռ կողմերի հետ։ Վստահաբար խորհուրդ եմ տալիս «Բի Էս Սի»-ի հետ սկսել երկարաժամկետ համագործակցություն»:
- Եվգենիա Ռզայևա, Տարածաշրջանային ծրագրի ղեկավար, EU4Youth4 զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում
«Բի Էս Սի»-ի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցության շնորհիվ ստացել ենք բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման համար այնքան անհրաժեշտ աջակցություն, որը և նպաստում է Հայաստանում աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը հաղթահարելու մեր առաքելությանն իրագործմանը։ «Բի Էս Սի»-ի հետ միասին իրականացրել ենք զարգացման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի մարզերի երիտասարդներին ձեռք բերել հաջողակ ձեռներեցության համար անհրաժեշտ գիտելիք և ունակություններ»։
- Արմեն Հակոբյան, Տնօրեն, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
«Բի Էս Սի»-ի հետ համագործակցությունը շրջադարձային էր մեր ընկերության համար։ Մենք կարողացանք շուկայում ամրապնդել մեր դիրքերը և մեծ թվով նոր հաճախորդներ ու վաճառք ապահովել։ Տեսնելով «Բի Էս Սի»-ի դասընթացների օգտակարությունը՝ անհրաժեշտ համարեցի, որ իմ անձնակազմը նույնպես անցնի վերապատրաստման դասընթացներ։ «Բի Էս Սի»-ի հետ միասին մշակեցինք բիզնեսի զարգացման և մարքեթինգային պլան, ինչի հիման վրա էլ այժմ շարժվում ենք առաջ, զարգացնում ենք մեր ընկերությունը և նույնիսկ նոր մասնաճյուղ ենք բացել»։
- Գագիկ Միկինյան, Հիմնադիր և սեփականատեր, «Աստերի» թխվածքների արտադրություն և սրճարան
Ամենաարդյունավետ ներդրումը, որն առանցքային նշանակություն ունեցավ glxark.am-ի համար, «Բի Էս Սի»ի հետ համագործակցությունն էր։ «Բի Էս Սի»ի անձնակազմի կողմից վերապատրաստվեցինք ու կարողացանք մեր նոր բիզնեսի համար մշակել իրատեսական բիզնես պլան, դինամիկ ռազմավարություն և այդ ամենն իրականացնելու համար ձեռք բերեցինք անհրաժեշտ հմտություններ։ Մեր համագործակցությունն ընդգրկում էր շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ բիզնես մոդելի մշակում, հաճախորդների սեգմենտավորում, գնային քաղաքականություն, եկամուտների բազմակի հոսքերի և վաճառքի տարբեր ուղիների զարգացում, հաճախորդների հետ հարաբերություններ և ոչ միայն։ «Բի Էս Սի»-ի տրամադրած բիզնես խորհրդատվությունն ինձ օգնեց կատարել անցում՝ բիզնեսի սկսնակ սեփականատիրոջից դեպի պրոֆեսիոնալ գործարար։ Վերապատրաստման դասընթացների, քոուչինգի և խորհրդատվության արդյունքում կարողացանք եռապատկել մեր հաճախորդների քանակն ու վաճառքի ծավալները։
- Արթուր Մինասյան, Հիմնադիր սեփականատեր, glxark.am