Փորձը ցույց է տվել, որ բարձր առաջադիմություն ունենում են այն անձինք և թիմերը, որոնք կանոնավոր ներդրումներ են կատարում իրենց մասնագիտական զարգացման համար և կատարելագործում են իրենց գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Մենք անընդհատ ստեղծում ենք ուսումնական և վերապատրաստման տարբեր ծրագրեր՝ հաշվի առնելով բարձր առաջադիմության ձգտող թիմերի ու մասնագետների կարիքները:
Օգնում ենք թարմացնել ձեր սեփական և կամ ձեր թիմի մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ինչը կխթանի ընկերության զարգացմանն ու բիզնեսի աճին: Անցնող տասնամյակների ընթացքում կազմակերպել ենք մասնագիտական զարգացման ու վերապատրաստման ավելի քան 1500 դասընթացներ, սեմինարներ և այլ կրթական ծրագրեր, որոնց մասնակցել է ավելի քան 15000 մասնագետ՝ պետական, մասնավոր, ինչպես նաև ոչ կառավարական հատվածներից:
- Որակավորված անձնակազմ
- Կարողությունների զարգացում
- Գործնական գիտելիքներ
- Կատարողականի բարելավում
- Նոր մարտահրավերներ հաղթահարելու պատրաստվածություն
Ձեր կորպորատիվ տաղանդի մասնագիտական ունակություններն ուժեղացնելու և ռազմավարական նպատակներին ավելի արագ հասնելու համար կարող եք օգտվել մեր կրթական ծրագրերից ու վերապատրաստման դասընթացներից: Կորպորատիվ թրեյնինգների և դասընթացների մեր ընդգրկուն ծրագիրը բծախնդրորեն մշակվում է մասնագիտացած փորձագետների կողմից՝ հաշվի առնելով ձեր թիմի և ընկերության բիզնես կարիքները:
Անդրադառնալով Հայաստանում ընկերությունների և նախագծերի հաջող կառավարման բոլոր բնորոշ կողմերին՝ մեր վերապատրաստման դասընթացները ձեզ և ձեր ընկերությանը կզինեն պահանջվող տեխնիկական և փափուկ հմտություններով:
Բիզնես մոդելի մշակման կորպորատիվ սեսիա Սամվել Գևորգյանի հետ։
Բիզնեսը շարունակական աճի կարիք ունի։ Նոր շուկաներ, նոր ուղղություններ, նոր ապրանքներ, նոր հաճախորդներ, մարքեթինգային նոր գործիքներ։
Այս ամենը կյանքի կոչելու լավագույն միջոցը բիզնես մոդելի կառուցումն ու իրականացումն է։
Բիզնես մոդելի կառուցում
– Մշակել արժևորված առաջարկ՝ շեշտադրելով ոչ միայն ապրանքը, այլև նրա տված օգուտները հաճախորդի համար:
– Կառավարել հաճախորդների ակնկալիքները՝ առավելագույն վաճառքներ ապահովելու նպատակով։
– Ընտրել գործընկերներին՝ արդյունավետության բարձրացման նպատակով:
– Կառավարել ծախսերը և ավելացնել եկամտի հոսքը՝ ֆինանսական կառավարման միջոցով:
– Օգտագործել նվազագույն ռեսուրսները և ստանալ առավելագույն արդյունք:
Ի՞նչ է ստանում հաճախորդը
– Աշխատող և պրակտիկ բիզնես մոդել:
– Բիզնեսի զարգացման հնարավորություններ:
– Շրջանառության և շահույթի աճ:
– Թիմ, որը պատրաստ է բիզնես մոդելը կյանքի կոչելու:
Ինչպիսի՞ մեթոդոլոգիա է կիրառվում
– Բիզնես մոդելի ներկայացում և կիրառում:
– Հաջողված օրինակների դիտարկում:
– Հիմնական անձնակազմի մտքերի գեներացում և քննարկումներ:
– Խմբային պոտենցիալի կիրառում:
12 ժամ տևողություն: Խմբային ձևաչափ և 1 ամիս խորհրդատվական սպասարկում (անհատական 10 ժամ)։
977,000 դրամ
---------------Առանց ԱԱՀ
Մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների և զարգացման միջազգային գործակալությունների հետ, օգնում նրանց իրականացնել Հայաստանում իրենց առաքելությունը և բարելավել փոքր ու միջին ձեռնարկատերերի և տնտեսական զարգացման ծրագրերի շահառուների կարողությունները։ Ուշադրություն կենտրոնացնելով հեռավոր մարզերի և համայնքներիվրա՝ կազմակերպում ենք մասնագիտական հմտությունների զարգացման բոլոր փուլերը՝ սկսած «համապատասխան մասնակիցների» ընտրությունից մինչև առկա կարողությունների գնահատումը, ինչի արդյունքում էլ ստեղծում ենք հարմարեցված ծրագիր՝
- փաստացի դասընթացներ,
- բիզնես պլանի և կամ բիզնես մոդելի ստեղծում,
- բիզնես գաղափարների մատուցում և բիզնես պլանների ներկայացում
- դրամաշնորհների և վարկերի միջոցով բիզնես մոդելի ֆինանսավորում,
- շարունակական խորհրդատվություն, վերապատրաստում և քոուչինգ։
Այս ամենի արդյունքում գրանցվում է կայուն աճ:
Մենք մշտապես ականատես ենք լինում, թե ինչպես են մեր ծրագրի մասնակիցներն իրենց ձեռք բերած ձեռնարկատիրական հմտություններն ու կառավարչական գործընթացները կիրառում իրական կյանքում և հասնում զգալի արդյունքների:
Պրոֆեսիոնալ քոուչի հետ աշխատել նշանակում է ձեր կողքին ունենալ մասնագիտական մեծ փորձով գործընկերոջ: Բարդ ժամանակներում ձեզ և ձեր թիմին վստահություն ու կորով ներշնչելու նպատակով մենք ստեղծում ենք անհատական ուսուցման ծրագրեր և՛ թիմերի, և՛ անհատների, այդ թվում ավագ ղեկավարների համար։
Մենք հավատում ենք, որ ընկերության ամենամեծ ներուժը տաղանդավոր աշխատակազմն է: Հետևաբար, արտադրողականությունը պահպանելու, բարձրացնելու և պրոֆեսիոնալ ճկունություն ձևավորելու նպատակով մենք օգնում ենք զարգացնել կառավարման և առաջնորդության հմտություններ, ինչը հանգեցնում է երբևիցե ձեռք բերած ձեր ամենամեծ հաջողություններին: