«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) կողմից համատեղ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հուլիսի 18-ին տեղի ունեցավ պետական և մասնավոր հատվածների համար նախատեսված 8 հանդիպումների շարքի 3-րդ միջոցառումը։
Միջոցառումն իրականացվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) հետ համատեղ՝ գործակալության Տվյալների դասակարգման աշխատանքային խմբի հանդիպումների շարքի շրջանակում։
Տվյալների դասակարգման աշխատանքային խմբի հանդիպման նպատակն էր ստեղծել հաղորդակցման հարթակ աշխատանքային խմբում ներգրավված կազմակերպությունների՝ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ՀՏՀԳ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին տվյալների դասակարգման առաջարկվող մեթոդաբանությունը, կիրառումը, անվտանգությունը։ Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի անդամները քննարկեցին աշխատանքային խմբի գործողությունների պլանը և հետագա քայլերը, քննարկեցին իրենց հուզող հարցերը պետական հատվածի ներկայացուցիչների, գործակալության աշխատակիցների հետ։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքը իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կողմից համատեղ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։