Նոր հնարավորություն արկածային զբոսաշրջության ոլորտի մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ոլորտ:
Մեկնարկում ենք ԱՆՎՃԱՐ դասընթացներ, որոնք կխթանեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում զբոսաշրջության զարգացումը՝ նպաստելով աշխատակիցների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև` աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Դասընթացի թեմաները ներառում են.
– արկածային զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները,
– ոլորտի միջազգային և հայաստանյան փորձառությունը,
– արկածային զբոսաշրջության տեսարժան վայրեր,
– երթուղիների և փաթեթների կազմում,
– խմբերի կառավարում:
Մասնակիցները հնարավորություն կունենան.
– ձեռք բերելու ոլորտային գիտելիքներ և հմտություններ,
– ամրապնդելու գիտելիքները՝ պրակտիկ այցելությունների և աշխատանքների միջոցով,
– ստեղծելու նոր ծանոթություններ և կապեր,
– կիսելու իրենց փորձառությունը,
– կառուցելու համագործակցության նոր ուղիներ:
Դասընթացները տեղի կունեն մեկական խմբերով Դիլիջան և Սևան քաղաքներում:
Դիմելու վերջնաժամկետ` 12.04.2023
Գրանցման հղում՝ https://forms.gle/4aFEf9SPJRUxi39g9
Դասընթացներն իրականացվելու են դեմ առ դեմ (Offline)՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով։
Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար` bsc@bsc.am, +374 93 57 47 83
Դասընթացի ընթացքում կազմակերպությունը չի հոգում մասնակիցների տեղափոխության կամ կացության ծախսերը:
Դասընթացներն իրականացվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում արկածային զբոսաշրջություն իրականացնողների համար»:
Ստացված դիմում-հայտերի հիման վրա հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի: