Հայ գործարարների ասոցիացիան և CDEK ընկերությունը ապրիլի 6-ին Երևանում անցկացրեցին «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ի՞նչպես դուրս գալ միջազգային շուկա» թեմայով ֆորումը։ Միջոցառմանը ներկա էր տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 150 հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչ։
Ֆորումը բացեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, իսկ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով իր կողմից ևս մեկ անգամ ընդգծեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը հայ արտադրողների համար։
Միջոցառման խոսնակներից էին BSC-ի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Սամվել Գևորգյանը, բիզնես փորձագետ, Export Armenia-ի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը, «Signum» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Նիկա Մանուկովան, Հայաստանում ՍԴԷԿ-ի զարգացման տնօրեն Ալեքսանդր Կորոբկովը, ՍԴԷԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շամամ Ավետիսյանը և այլք։ Միջոցառման խոսնակները ներկաների հետ կիսվեցին արտահանման խթանման արդյունավետ ռազմավարություններով, ինչպես նաև նոր գործիքներով ու երկրում առկա ծրագրերով։
ՍԴԷԿ ընկերության ղեկավար անձնակազմը իր կողմից ներկայացրեց ընկերության զարգացման ռազմավարությունը և առաքումների նոր ուղղությունները։ Միջոցառումն անցկացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: