Աշխարհն արագորեն զարգանում է, և տեխնոլոգիական առաջընթացը հեղափոխել է մեր առօրյա կյանքը, աշխատանքը և իհարկե բիզնես միջավայրը և դրա տենդեցները: Թվային փոխակերպման միտումը կտրուկ փոխել է բիզնեսի գործելակերպը: Թվային փոխակերպումը թվային տեխնոլոգիաների ինտեգրումն է բիզնեսի բոլոր ոլորտներում, որն ուղղված է բարելավելու բիզնես գործընթացները։ Երբեմն նոր բիզնեսները ստեղծվում և զարգանում են հենց թվային փոխակերպման արդյունքում։
Տնտեսության թվային փոխակերպման անհրաժեշտությունը վաղուց նոր իրականություն է, սակայն այն միայն վերջին տարիներին, հատկապես 2020 թվականից հետո է Հայաստանում սկսել դառնալ արդի թեմա, սակայն «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից իրականացված հետազոտությունները և ծրագրերը փաստում են այն մասին, որ ոլորտում կան մի շարք բացեր, որոնց ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա։
Այդ պատճառով կառավարությունը և Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպություններ սկսել են ներդրումներ կատարել ընկերությունների թվայնացման մեջ՝ որպես տնտեսական աճը խթանելու և համաշխարհային շուկայում մրցունակ մնալու միջոց։ Գիտակցելով թվային փոխարկերպան դերը մրցունակ և արդի տնտեսություն ունենալու գործում՝ այն «Բի Էս Սի»-ի համար դարձել է գլխավոր առաջնահերթությունը ևս։
BSC-ում մենք հասկանում ենք, որ թվային փոխակերպման գործընթացը կարող է բարդ և դժվար լինել, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, այդ պատճառով 2022 թվականի սկզբից ի վեր մշակել և իրականացրել ենք մի շարք ծրագրեր՝ ուղղված ՓՄՁ-ների շրջանում թվայնացման և թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը։
Առաջին լայնամասշտաբ նախագիծը իրականացվել է ամերիկյան CIPE Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի «Ասոցիացիաների հզորացում և թվային տնտեսության հասանելիության բարելավումը Հայաստանի տնտեսության վերականգնման համար» ծրագրի շրջանակում, որի հիմնական նպատակն էր վեր հանել այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում են հայաստանյան միկրո փոքր և միջին ընկերությունները (ՄՓՄՁ) թվայնացման գործընթացում և օգնել նրանց հաղթահարել այդ խոչընդոտները ու ամբողջությամբ օգտվել թվային տնտեսության օգուտներից։ Նախագիծը իրականացվել է բիզնես միությունների, ասոցացիաների, առևտրաարդունաբերական պալատների անմիջական ներգրավվածությամբ։
Նախագծի շրջանակում․
– Իրականցվել է հետազոտություն և ՄՓՄՁ-ների կարիքների վեր հանում, որոնց հիման վրա իրականացվել են մի շարք առաջարկություններ, որոնք արդեն իսկ իրականացման փուլում են։
– Մշակվել է «Օգտագործենք թվային տնտեսությն ներուժը» ուղեցույցը դասընթացավարների և խորհրդատուների համար, որոնք անմիջապես ներգրավված են ընկերությունների թվայնացման գործընթացներին:
– Իրականացվել է TOT դասընթացների շարք, որոնց նպատակն էր ասոցացիաներին, միություններին և ոլորտի մասնագետներին ծանոթացնել ուղեցույցի և CIPE-ի կողմից մշակված հայալեզու օնլայն դասընթացի հետ:
– Իրականացվել է թվայնացմանն ուղղված դասընթաց ավելի քան 50 ՄՓՄՁ-ների համար:
Ծրագիրը ներառում էր նաև թվայնացման վերաբերյալ ՓՄՁ-ների իրազեկության բարձրացման համար երեք տեսանյութի մշակում, որոնց մասնակցում էին հրավիրյալ փորձագետներ, ինչպիսիք են ԱՏՁՄ-ի ղեկավար Հայկ Չոբանյանը (Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն), Digital Factory ընկերության մարքեթինգի թիմի ղեկավար Էլվինա Ասատրյանը և ԲՏԱ նախարարության փոխնախարար Գեւորգ Մանթաշյանը։
Ծրագրի իրականացումը և CIPE-ի հետ համագործակցությունը շարունակվում է այս տարի ևս` «Shaping the Digital Economy Agenda in Armenia» ծրագրի շրջանակում, որը մշակվել է վերը նշված հետազոտության արդյուքների հիման վրա։
Այս տարի նախագծի շրջանակում.
– Մշակվելու են պետություն-մասնավոր համագործակցության հարթակներ՝ տարբեր ձևաչափերով:
– Մշակվելու են մի շարք ուղեցույցեր ՄՓՄՁ-ների համար՝ թվայնացման գործընթացը առավել հեշտացնելու համար:
– Կազմակերպվելու են մի շարք վեբինարներ և դասընթացներ:
– Իրականացվելու են իրազեկման ակցիաներ հանրության և կազմակերպությունների շրջանում:
– Ինպես նաև ընտվելու են 20 ՓՄՁ-ներ, որոնց տրվելու են թվայնացմանն ուղղված անվճար խորհրդատվություն, որի արդյունքում ընկերությունները ունենալու են թվայնացման ռազմավարություն:
Հաջորդ նախագիծը ՓՄՁ թվայնացման կարիքների գնահատումն էր Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող RECONOMY տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՏՀՏ գործատուների միության (UEICT) և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ:
Հետազոտության հիմնական նպատակներն էին հետազոտել ծրագրի թիրախային ոլորտները (հյուրընկալությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը) և․
– պարզել ՓՄՁ թվայնացման ներկա մակարդակը տվյալ ոլորտներում,
– գնահատել թվային գրագիտության և թվային գործիքների վերաբերյալ ՓՄՁ-ների իրազեկվածության մակարդակը,
– սահմանել ՓՄՁ-ների կարիքներն ու առաջնահերթությունները թվայնացման գործընթացում,
– ինչպես նաև բացահայտել հիմնական խոչընդոտները և դրանց լուծման ուղիները:
Հետազոտության արդյունքում պարզվեց, որ թվային փոխակերպման ճանապարհին ՀՀ տնտեսության, մասնավորապես ՓՄՁ-ների գլխավոր խնդիրը բիզնես և թվային գրագիտության ցածր մակարդակն են, և ՓՄՁ-ներին բիզնեսի թվայնացման գիտելքներ փոխանցելու համար «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից կազմակերպվեց դասընթացների շարք ավելի քան 300 ՓՄՁ-ների համար։
Դասընթացները հիմնականում ներկայացվեցին չորս ուղղությամբ․
– Թվային մարքեթինգ,
– Օնլայն վաճառքներ,
– Բիզնես գործընթացների ավտոմատացում,
– Կիբեռանվտանգություն:
Շարունակելով իրականացնել գրագիտության մակարդակին ուղղված միջոցառումները, մեր գործընկեր UEICT-ն հետազոտության առաջարկությունների հիման վրա այս տարի մեկնարկեց upstart.am հարթակը, որի ցանկացած մարդ ՓՄՁ ներկայացուցիչ կարող է մասնակցել անվճար դասընթացների ուղղված ձեռնարկատիրական և թվային գրագիտության բարձրացմանը։
Կարևորելով թվային փոխակերպման առաջնային դերը տնտեսության փոխակերպման և զարգացման գործում՝ «Բի Էս Սի»-ն շարունակում է զարգացնել և ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ պլանավորելով նաև մատուցել թվային փոխակերպանն ուղղված ծառայություններ մասնավոր և միջազգային ընկերություններին։