Գործընկեր՝ | UNDP Armenia |
Տարեթիվ՝ | 2022 |
Կարգավիճակ՝ | ավարտված է |
Գործունեություն՝ | առցանց դասընթացներ, "Փափուկ հմտություններ" դասընթացներ, դասընթացներ դասընթացավարների համար |
Մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի որակը բարելավելու նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ համատեղ, նպաստել է ՄԿՈՒ հաստատություններում մարդկային կապիտալի զարգացմանը՝ որպես որակյալ աշխատուժի առաջարկի և պահանջարկի միջև բացը կամրջելու առաջնային միջոցառում։
«Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ավելի քան 600 ուսուցիչներ մասնակցել են «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացված «Փափուկ հմտություններ» խորագրով առցանց վերապատրաստման դասընթացների։
20-ժամյա առցանց դասընթացը ներառում էր փափուկ հմտությունների զարգացման հիմնական թեզերը՝
հաղորդակցման տեխնիկա,
թիմային աշխատանք,
հուզական ինտելեկտ,
դրական վերաբերմունք,
քննադատական մտածողություն,
համագործակցություն,
խնդիրների ներկայացման և լուծման հմտություններ: