Որպես «Բի Էս Սի»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Սամվել Գևորգյանն ունի երեք տասնամյակի փորձ, որի ընթացքում մասնագիտական աջակցություն է տրամադրել բազմաթիվ հաճախորդների և գործընկերների՝ հաջողակ բիզնեսներ և կայուն կազմակերպություններ ստեղծելու բոլոր ուղղություններով:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, իսկ 1990-ականների սկզբին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել գործարար կառավարման մագիստրոսի աստիճան: Նկատելով, որ զարգացող բիզնես միջավայր ունեցող երկրներն օգտագործում են կառավարման խորհրդատվությունը՝ որպես բիզնեսի հետագա զարգացման գործիք՝ 1994-ին նա որոշեց ստեղծել բիզնեսի կառավարման խորհրդատվական ծառայություն, որը կաջակցեր բիզնեսի զարգացմանը նպաստող տարատեսակ գործողությունների իրականացմանը:
Բիզնեսի կառավարման ոլորտում իր ունեցած գիտելիքներն ու փորձը Սամվելը մեծ ուրախությամբ կիսում է գործընկերների և երիտասարդ մասնագետների հետ: Նա հեղինակել և հայերենով ու անգլերենով հրատարակել է բիզնես և մոտիվացիոն գրքեր՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց»։