Մասնակցելով հանդիպմանը հնարավորություն կունենաք`
– ծանոթանալ պետության կողմից մշակված թվայնացման օրակարգին,
– մասնակցել պետական և մասնավոր հատվածների երկխոսությանը,
– բարձրաձայնել թվայնացման ոլորտին առնչվող Ձեր հարցերը։
Պանելային քննարկման խոսնակներն են լինելու թվայնացման գործընթացներում ներգրավված պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Պանելային քննարկումից հետո տեղի է ունենալու հարց ու պատասխանի փուլը, որտեղ Դուք որպես մասնակից կարող եք ուղղել Ձեր հարցը խոսնակներից որևէ մեկին։
Տարեթիվ՝ Մայիս 23, 10։00-12։00
Վայր. ք․Երևան, Խորենացի 15, Էլիտ Պլազա
Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են։
* Պանելային քննարկումն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։
Վերոնշյալ հանդիպման ամփոփումը կարող եք տեսնել այս հղումով․․․
Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար` lilit@bsc.am
+374 95 57 47 78