Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնը (CIPE) համատեղ իրականացնում են բիզնեսի թվային փոխակերպմանն ուղղված ծրագիր։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է անվճար վեբինարների շարք։
Վեբինարների շարքը ներառում է հետևյալ թեմաները՝
1․ Վաճառող քոնթենթ - Մայիս 11, 11։00-13։00
2․ Առցանց վաճառքի հարթակներ - Wildberries, Amazon - Մայիս 16, 11։00-13։00
3․ Տվյալների թվայնացում և պահպանում - Մայիս 18, 11։00-13։00
4․ CRM հարթակներ - Մայիս 22, 11։00-13։00
5, Թվայնացում․ առկա հնարավորություններ, արհեստական բանականություն - Մայիս 24, 11։00-13։00
Վեբինարներն անցկացվելու են առցանց ձևաչափով, անվճար հիմունքներով։
Գրանցման հղում՝ https://forms.gle/…
Վեբինարներին մասնակցությունը նոր հնարավորություն է Ձեր կազմակերպության թվային փոխակերպման իրականացման համար։ Վեբինարներին հաջորդելու է բիզնեսի թվայնացման խորհրդատվության փուլը, որտեղ ներգրավված 30 կազմակերպություններին տրվելու է թվայնացման ռազմավարության կազմման և իրականացման մասնագիտական խորհրդատվություն, ուղղորդում։
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև DigiSupport տելեգրամյան հարթակը, որտեղ տեղադրվելու են նյութեր թվայնացման վերաբերյալ վերջին նորություններից, սպասվող միջոցառումներից, կրթական նախաձեռնություններից։ Հարթակում կարող եք հետևել նաև BSC-ի և CIPE-ի կողմից համատեղ իրականացվող թվայնացման ծրագրի ամբողջ ընթացքին։
Սիրով հրավիրում ենք Ձեզ միանալու հարթակին այս հղումով՝
https://t.me/digisupport_arm
Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար` lilit@bsc.am
+374 95 57 47 78