Գործընկեր՝ | ArmSwissBank, GCF Armenia |
Տարեթիվ՝ | 2021 |
Կարգավիճակ՝ | ավարտված է |
Գործունեություն՝ | ուսումնասիրություն, կանաչ ֆինանսներ |
2020թ․ սկզբին «Բի Էս Սի»-ն ներգրավվել է Արմսվիսսբանկ ՓԲԸ-ի և «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up Green Finance Practices in the Republic of Armenia” ծրագրում՝ Հայաստանում մասնավոր հատվածի «կանաչ ֆինանսների» առաջխաղացման խորհրդատվության նպատակով:
Ծրագրի նպատակն էր հզորացնել Հայաստանի «կանաչ ֆինանսներ»-ը՝ խոչընդոտների բացահայտման, իրազեկության բարձրացման և կանաչ ֆինանսավորման առաջադեմ մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ: Արդյունքում «Բի Էս Սի» Ընկերությունն իրականացրել է՝
1․ Իրազեկում և ներգրավվածություն.
Իրականացվել է 5 կլոր սեղան քննարկումներ՝ մասնավոր հատվածի կազմակերպություններին կրթելու՝ կլիմայի հարմարվողականության, մեղմացման և կլիմայի ֆոնդերից ֆինանսավորման հնարավորությունների իրազեկման վերաբերյալ:
2․ Ծրագրի ներկայացում և առաջարկություններ.
Ծրագրի շրջանակում նախապես ընտրվել են այն նախագծերը, որոնք համապատասխանում էին «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ներդրումային չափանիշներին:
3․ Մեթոդաբանության մշակում և խորհրդատվություն.
Մշակվել է մեթոդաբանություն և տրամադրվել շարունակական խորհրդատվություն՝ գնահատելու մասնավոր հատվածի ներգրավվածությունը կանաչ ֆինանսների ոլորտում:
4․ Ռազմավարական առաջարկություններ.
Շրջակա Միջավայրի Նախարարությանը "GCF – Armenia Country Cooperation Programme" ծրագրի վերաբերյալ ներկայացվել է առաջարկություններ՝ մասնավոր հատվածի համար նոր հնարավորություններ ներառելու նպատակով:
Հայաստանում «կանաչ ֆինանսների» համար աջակցող միջավայր ստեղծելու, կայուն ներդրումների և երկրի կանաչ տնտեսության անցումային գործընթացին նպաստելու համար նման համագործակցություններն առանցքային դեր ունեն։