«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը իր հիմնադրման 31 ամյակի առթիվ որոշել է համախմբել կրթական և խորհրդատվական ոլորտների իր գիտելիքները՝ ստեղծելով Become a Business Consultant & Get a Job ծրագիրը, որը կզարգացնի խորհրդատուների համայնքը Հայաստանում և կնպաստի բիզնես խորհրդատվության զարգացմանը։
Տարիների ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ չնայած ոլորտի հանդեպ բարձր հետաքրքրությանը, շուկայում զգալի պակաս կա համապատասխան որակավորում ունեցող բիզնես խորհրդատուների։ Հենց այս բացը լրացնելու և խորհրդատվական ոլորտը զարգացնելու նպատակով է նախաձեռնվել այս ծրագիրը, որն ուղղված է նոր սերնդի խորհրդատուների պատրաստմանը։ Մեր նպատակն է կրթել այնպիսի բարձրակարգ մասնագետներ, որոնք հետագայում կհամալրեն նաև մեր թիմը՝ նպաստելով կազմակերպության առաջընթացին։
Ծրագիրն առաջարկում է եզակի հնարավորություն՝ ձեռք բերել գործնական փորձ իրական բիզնես նախագծերում: Ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել «Բի Էս Սի»-ում՝ սկսելով կայուն կարիերա Հայաստանի առաջին բիզնես խորհրդատվական ընկերությունում: Մյուս մասնակիցներին կտրամադրվի պրակտիկայի կամ ժամանակավոր համագործակցության հնարավորություն։

Մեր ծրագրի շրջանակներում ձեռք բերած խորքային գիտելիքները և իրական բիզնես միջավայրում ստացած փորձը մասնակիցներին նաև հնարավորություն կտան աշխատանք գտնել պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերություններում։
Ծրագիրը բաղկացած է 4 փուլերից.
– Հայտադիմում, մասնակիցների ընտրություն,
– Բիզնես խորհրդատվական դասընթացի անցկացում,
– Պրակտիկա․ BSC-ում այդ պահին ընթացիկ խորհրդատվական նախագծերում ներգրավվածություն,
– Արդյունքների գնահատում և ամփոփում։
Փուլ 1՝ Հայտադիմում, մասնակիցների ընտրություն.
Ծրագրի իրականացման նախնական փուլում բոլոր այն անհատներն, ովքեր ցանկություն ունեն միանալու ծրագրին, պետք է նախապես գրանցվեն և լրացնեն անհրաժեշտ հայտադիմումը։ Հայտադիմումը լրացնելուց հետո կատարվելու է ընտրություն, որից պարզ է դառնալու, թե ովքեր են մասնակցելու ծրագրին։
Փուլ 2՝ Բիզնես խորհրդատվական դասընթացի անցկացում (22 ժամ).
Բիզնես խորհրդատվական դասընթացի փուլը բաղկացած է 6 մոդուլներից, որոնց ուսումնասիրման ընթացքում կքննարկվեն նաև AI գործիքների կիրառումը խորհրդատվության ոլորտում։
1. Կառավարման խորհրդատվություն․ ներածություն․
– Ծրագրի ներկայացում․ փուլեր, ընթացակարգեր,
– Մասնակիցների ծանոթացում,
– Ի՞նչ է կառավարման խորհրդատվությունը,
– Խորհրդատուի դերը,
– Բիզնես խորհրդատուին անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ։
2․ Կառավարման խորհդատվության տեսակներ և փուլեր․
– Խորհրդատվության տեսակներ,
– Խորհրդատվական ծառայությունների մատուցման փուլեր,
– Էթիկան և պրոֆեսիոնալիզմը խորհրդատվության մեջ,
– Հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների կառուցում։
3․ Հետազոտության իրականացում․
– Հետազոտության տեսակներ,
– Հետազոտության իրականացման փուլեր,
– Հետազոտության մեթոդներ և գործիքներ,
– Հետազոտության հաշվետվության մշակում,
– Տվյալահեն որոշումների կայացում։
4․ Բիզնես պլանի, ներդրումային պլանի մշակում․
– Բիզնես պլանի բաղկացուցիչ մասերի և կառուցվածքի ներկայացում,
– Բիզնես մոդել,
– Մարքեթինգային պլան,
– Օպերացիոն պլան,
– Մարդկային ռեսուրսների կառավարման պլան,
– Ռիսկերի կառավարման պլան,
– Իրական օրինակների վրա աշխատանք։
5․ Ֆինանսական մոդելի մշակում․
– Ֆինանսական հիմնական ցուցանիշների – հաշվարկ ու վերլուծություն,
– Կանխատեսումներ, ֆինանսական մոդելների մշակում,
– Ներդրումային պլանի մշակում,
– Հիմնական հարկատեսակներ և դրույքաչափեր,
– Ֆինանսական հաշվետվությունների կազմում։
6․ Բիզնես գործընթացների կառավարում․
– Բիզնես գործընթացներ և դրանց տեսակները,
– Բիզնես գործընթացների աուդիտ,
– Բիզնես գործընթացների մշակման համար տեղեկատվության հավաքագրում,
– Բիզնես գործընթացների մշակում,
– Բիզնես գործընթացների մոդելավորում։
Բոլոր մոդուլների ընթացքում նյութերի ուսումնասիրությունը տեղի է ունենալու թե՛ տեսական, և թե՛ գործնական աշխատանքների միջոցով։ Գործնական աշխատանքների իրականացումը հիմնված է լինելու իրական նախագծերի վրա։
Փուլ 3՝ Պրակտիկա․ իրական նախագծերի վրա հիմնված գործնական աշխատանքի իրականացում․
Այս փուլին մասնակիցները սկսելու են աշխատել իրական նախագծերի վրա։ Յուրաքանչյուր մասնակից ունենալու է իր համար հստակ սահմանված առաջադրանք, որը հնարավորություն է տալու գնահատման փուլում օբյեկտիվ որոշումներ կայացնել։
Այս փուլը հնարավորություն է տալու լիովին հասկանալ յուրաքանչյուր մասնակցի կարողություններն ու հիմք է հանդիսանալու աշխատանքի առաջարկ ստանալու համար։
Փուլ 4՝ Արդյունքների գնահատում և ամփոփում․
Հիմնվելով գործնական աշխատանքների վրա՝ իրականացվելու է արդյունքների գնահատում, որից պարզ է դառնալու, թե որ մասնակիցներն են միանալու «Բի Էս Սի»-ի խորհրդատուների թիմին։
Ծրագրին կարող են մասնակցել․
– Սկսնակ խորհրդատուները, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները,
– Տնտեսագիտական, ֆինանսական, կառավարման կամ հարակից այլ ուղղություններով ավարտական կուրսերի ուսանողներ և շրջանավարտներ,
– Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են բիզնես խորհրդատվության ոլորտով և ցանկանում են հմտանալ այդ ոլորտում:
* Մասնակցության պարտադիր պայման է անգլերեն լեզվի իմացության միջինից բարձր մակարդակը։
Ծրագիրը վարելու են «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի խորհրդատուներն, ովքեր ոլորտում երկար տարիների փորձ ունեն և իրենց գործում հմուտ մասնագետներ են։
Մեկնարկ՝ մայիսի 23։
Տևողություն՝ 22 ժամ + 1 ամիս պրակտիկա։
Օրեր՝ չորեքշաբթի և ուրբաթ՝ 19։00-21։00, շաբաթ՝ 11։00-14։00։
Ձևաչափ՝ առկա։
Արժեք՝ 69․000 ՀՀ դրամ։
Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել ԱՅՍ ՀՂՄԱՄԲ․․․
Ցանկացած հարցի պարագայում կարող եք կապ հաստատել մեզ հետ.
Հեռախոսահամար – 077 574 778, 099 574 778
Էլ․ հասցե – bsc@bsc.am