Որպես բիզնեսի զարգացման առաջնակարգ մասնագետ՝ Մարիաննան ունի ավելի քան 6 տարվա փորձ բիզնես գործընթացների կառավարման ոլորտում։ Նա հաջողությամբ նախագծում և իրականացնում է նոր բիզնես ծրագրեր և նախաձեռնություններ, մատուցում բիզնեսի զարգացմանը նպաստող տարատեսակ ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են ինչպես «Բի Էս Սի»-ի, այնպես էլ մեր հաճախորդ ու գործընկեր կազմակերպությունների զարգացմանը։
Մարիաննան ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ գործադիր կառավարման մագիստրոսի աստիճանով, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։ «Բի Էս Սի»-ի թիմին Մարիաննան միացավ նախ՝ որպես կառավարման խորհրդատու, ապա, արագ աճ արձանագրելով, այժմ ղեկավարում է մեր ընկերության բիզնեսի զարգացման աշխատանքները: 2020 թ. նա դարձավ «Բի Էս Սի»-ի գործընկեր։
Ամենօրյա աշխատանքում Մարիաննան մեծապես կարևորում է հաճախորդների և գործընկերների հետ կառուցողական ու շահավետ հարաբերությունների ստեղծումը: