Գործարար Արցախ. «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, սատարելով Արցախից բռնի տեղահանված գործարարներին, առաջարկում է անվճար խորհրդատվական ծառայություններ ՀՀ շուկայում դիրքավորվելու համար։
Ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր Արցախում ունեցել են գործող բիզնես և այժմ ցանկանում են Հայաստանում վերսկսել իրենց բիզնեսը և/կամ բիզնես գործունեություն ծավալել այլ ոլորտում։
Անհրաժեշտ է անցնել ներքևում նշված հղումով, ամբողջությամբ լրացնել հարցաթերթիկը և հաստատել․
https://forms.gle/…
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։
Ընտրված մասնակիցների հետ հավելյալ կապ կհաստատենք:
Սպասե՛ք նորությունների: