BSC-ն սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու հոկտեմբերի 19-ին կայանալիք «Թվայնացում․ ՏՏ – Խորհրդատուներ - ՓՄՁ համագործակցություն» խորագրով հանդիպում-քննարկմանը։
Հանդիպմանը հրավիրված են ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք մատուցում են թվայնացման ծառայություններ, ՓՄՁ ներկայացուցիչներ, որոնք իրականացրել են թվայնացում իրենց կազմակերպությունում, ինչպես նաև խորհրդատուներ, որոնք ներգրավված են ՓՄՁ-ների աջակցության, թվային փոխակերպման գործընթացներում։
Հանդիպումը տեղի է ունենալու եռակողմ քննարկման միջոցով, որի համար ընտրվել է հետաքրքիր ձևաչափ։
Հանդիպման ընթացքում միասին դուրս ենք բերելու թվային փոխակերպման գործընթացներում յուրաքանչյուր կողմի դերը, թվայնացման ոլորտում առկա խնդիրները և համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման խորագիր․ «Թվայնացում․ ՏՏ – Խորհրդատուներ - ՓՄՁ համագործակցություն»
Տարեթիվ՝ հոկտեմբերի 18, 18:00
Վայր. Էլիտ Պլազա բիզնես կենտրոն (ք․Երևան, Խորենացի 15)
Գրանցում․ հանդիպման մասնակցությունն անվճար է, հանդիպման լեզուն հայերենն է։ Անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 17-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/․․․
Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են։
Հանդիպումն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է զարգացնել տեղական բիզնեսների և ձեռներեցների թվայնացմանն ուղղված կարողությունները՝ ձևավորելու Հայաստանի թվային տնտեսությունը։
Միացեք DigiSupport հարթակին ծրագրի թարմացումները ստանալու համար։
Հարթակի հղում՝ https://t.me/digisupport_arm
Մանրամասների համար. lilit@bsc.am, +374 95 57 47 78.