Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Մեր հաջողության պատմությունը.
Ուղևորություն դեպի անսահմանափակ աճ

Ներուժի բացահայտում, ձեռներեցության զարգացում, հաջողություն տանող ուղիների կառուցում. 1994 թ. այս հասկացություններն ընդամենը «Բի Էս Սի»-ի երազանքի մասն էին կազմում, սակայն կոչված էին շուտով մարմին ստանալ։ Մենք մեր գործունեությունը սկսեցինք մի երկրում, որը նոր էր ձեռք բերել իր անկախությունը, և որտեղ պրոֆեսիոնալ, արդար և պատասխանատու բիզնես գործընթացները նոր պետք է ներդրվեին։

Այնուամենայնիվ, վերջին 28 տարիների ընթացքում մենք կարողացանք խթանել մեծաթիվ բիզնես ընկերությունների և նախաձեռնությունների աճն ու զարգացումը և օգնել բազմաթիվ խոշոր և հայտնի ընկերությունների, ինչպես նաև միջազգային զարգացման գործակալությունների՝ զարգացնել եկամտաբեր բիզնեսներ և իրականացնել հաջողված նախագծեր։

Հպարտ ենք, որ հնարավորություն ենք ունեցել համագործակցելու 750-ից ավել հաջողակ բիզնեսների նախագծերի հետ և օգնել նրանց՝ մշակել և իրականացնել ռազմավարական գործողություններ, ստեղծել բիզնեսի ավելի մեծ արժեք և հասնել կայուն աճի:

Մեր բոլոր գործառնությունները հիմնված են մեր հիմնարար արժեքների՝ գործընկերության, գերազանցության, հաստատակամության և թափանցիկության վրա, ինչի շնորհիվ էլ կարող ենք ավելացնել մեր հաճախորդների և գործընկերների բիզնեսի և այլ նախաձեռնությունների արժեքը:

Մեր պատմության շարունակությունը ձեր ձեռնարկատիրական ոգու զարգացումն ու բիզնես նախաձեռնությունների շարունակական հաջողությունն է։ Մենք պատրաստ ենք ձեզ ցուցաբերել ամբողջական աջակցություն, ինչը և հիմնում ենք վերոնշյալ արժեքների ու ձեր կազմակերպության անսահմանափակ աճի հնարավորությունների վրա:

image
1994


Մայիս, 1994. Որպես բիզնես ոլորտի խորհրդատվական և այլ ծառայություններ մատուցող հայկական առաջին ընկերություն՝ «Բի Էս Սի»-ն հիմնադրվել է GTZ (ներկայումս՝ GIZ) և Եվրոպական Միության ՏԱՍԻՍ (Technical Assistance to the Commonwealth of Independent States – TACIS) ծրագրերի աջակցությամբ:
1994


«Բի Էս Սի»-ն ծառայությունների մատուցման պայմանագիր ստորագրեց «Շանթ» հեռուստաընկերության հետ, որը մասնավոր ընկերության հետ մեր երբևէ կնքված առաջին պայմանագիրն էր: Այդուհետ մենք աշխատել ենք ավելի քան 1500 հայկական բիզնես ընկերությունների հետ և մեր ներդրումն ենք ունեցել նրանց աճի ուղղությամբ:
1995


«Բի Էս Սի»-ն Հայաստանի մարզերում իրականացրեց իր առաջին տնտեսական զարգացման ծրագիրը՝ կատարեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ալրաղացի շուկայի հետազոտությունը: Մինչ օրս մեր փորձագետները աշխատանքային այցերով եղել են Հայաստանի 860-ից ավելի համայնքներում։
1996


«Բի Էս Սի»-ն կազմակերպեց իր առաջին դասընթացը՝ հարկային օրենսդրության վերաբերյալ: Մինչ օրս մենք կազմակերպել ենք 100-ից ավելի մասնագիտական դասընթացներ 20000-ից ավելի մասնակիցների համար:
1997


«Բի Էս Սի»-ի անձնակազմը մասնակցել է Նիդեռլանդներում FACET BV-ի կազմակերպած «Կառավարման խորհրդատվություն՝ ՓՄՁ զարգացման գործակալությունների (SMEDA) խորհրդատուների համար» դասընթացին: «Բի Էս Սի»-ի աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման բազմաթիվ դասընթացների, ապահովել են մասնագիտական աճ և ստացել մասնագիտական հավաստագրեր, այդ թվում՝ MAS International-ի և Կրթության զարգացման ակադեմիայի կողմից «Զբաղվածության քաղաքականության դասընթաց»ի, ԱՄԿ միջազգային ուսումնական կենտրոնի կողմից առաջադեմ բիզնես հմտությունների դասընթացավարի վկայականներ և այլն։
1998


Հայկական բիզնես միջավայրում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգերի և սկզբունքների խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում մենք ստորագրեցինք մեր առաջին պայմանագիրը Նիդեռլանդներում գործող ICCO և FACET BV կազմակերպությունների հետ: 2002 թ-ից սկսած՝ «Բի Էս Սի»-ն իրականացրել է Հայաստանում ԿՍՊ-ի խթանմանը նպաստող 20-ից ավելի ծրագրեր։
2000


ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից «Բի Էս Սի»-ին շնորհվել է գերազանցության հավաստագիր ՓՄՁ-ներին խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Այս առաջին գնահատականից հետո տարիների ընթացքում տարբեր միջազգային զարգացման գործակալություններից մենք ստացել ենք 50-ից ավելի մրցանակներ և հավաստագրեր:
2001


We published out first book titled “Marketing in Armenia”. As of 2021, we have published 15 professional development and motivational books, including “How to Start Your Own Business in Armenia”, “Corporate Social Responsibility: Guidebook for Armenian Companies”, to mention some.
2003


«Բի Էս Սի»-ն սկսեց լայնածավալ համագործակցություն EBRD BAS-ի (ներկայումս՝ EBRD ASB) հետ, որի շրջանակում բիզնես խորհրդատվական ծառայություններ տրամադրելու միջոցով աջակցել է մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերությունների զարգացմանը:
2004


Մենք նշեցինք մեր առաջին հոբելյանը՝ «Բի Էս Սի»-ի տասնամյակը, որին ներկա գտնվեցին տաս երկրից ժամանած գործընկերներ:
2005


Ղազախստանում սկսեցինք իրականացնել մեր առաջին միջազգային նախագիծը: Այդուհետ շարունակել ենք նախագծեր իրականացնել ավելի քան 10 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Հնդկաստանում:
2007


«Բի Էս Սի»-ն միացավ ՄԱԿ-ի Global Compact նախաձեռնությանը, որի շրջանակում ստանձնեց հանձնառություն՝ իրականացնելու այնպիսի գործունեություն, որը կխթանի Հայաստանում ԿՍՊ-ի և կորպորատիվ կայունության զարգացումը:
2011


«Բի Էս Սի»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սամվել Գևորգյանը դարձավ Հայաստանում կառավարման խորհրդատուների ինստիտուտի (IMC Armenia) հիմնադիր անդամ: Այսօր «Բի Էս Սի»-ն հանդիսանում է 11 մասնագիտական և գործարար միությունների ակտիվ անդամ: Նույն թվականին «Բի Էս Սի»-ն ողջունեց իր դասընթացների 10000-րդ մասնակցին, իսկ «Բի Էս Սի»-ի անձնակազմի անդամները Մեծ Բրիտանիայի խորհրդատվական ինստիտուտի կողմից արժանացան կառավարման խորհրդատվության վկայականին:
2014


«Բի Էս Սի»-ն նշեց իր 20-ամյակը: Մենք այն նշանավորեցինք «Բի Էս Սի»-ի վերակազմավորման, նոր ռազմավարությամբ և այն արտացոլող նոր ծառայություններով: Ավելին՝ «Բի Էս Սի»-ն ենթարկվեց վերաբրենդավորման՝ թարմացվեցին կորպորատիվ ապրանքանիշի ինքնությունը, տարբերանշանը և ապրանքանշանի այլ տարրեր:
2015


ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Առողջապահության ֆինանսավորում և կառավարում ծրագրի իրականացման շրջանակում, «Բի Էս Սի»-ն ստորագրեց լայնամասշտաբ համագործակցություն «Abt Associates»ի հետ՝ որպես Վրաստանում UNAG կազմակերպության հետ միասին խորհրդատվական առաջատար ծառայություններ մատուցող գործընկեր: Ծրագիրը նպատակ ուներ կառավարչական և ֆինանսական գործունեությունը բարելավելու և կայունացնելու համար անմիջական տեխնիկական աջակցություն տրամադրել տեղական այն ՀԿ-ներին, որոնք ապահովում էին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի խնամք և բուժում՝ սպասարկելով Հարավային Կովկասի երկրներում ռիսկային խմբում գտնվող IDU և MSM բնակչությանը:
2017


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Բի Էս Սի»-ն Լոնդոնում կազմակերպեց B2B միջոցառում հայ և բրիտանական բիզնեսների համար: Միջոցառման ընթացքում հայկական 17 ՏՏ ընկերություններ Մեծ Բրիտանիայի ՏՏ և գործարար ոլորտների ներկայացուցիչներին ներկայացրին իրենց տեխնիկական ծառայություններն ու նորարարական լուծումները։
2018


«EU4Youth՝ Զբաղվածություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում և SOS Armenia-ի հետ համագործակցաբար «Բի Էս Սի»-ն բիզնես խորհրդատվական ծառայություններ է տրամադրել և կազմակերպել է ծրագրի շահառուների կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումներ, որոնց արդյունքում ծրագրի մասնակիցներն իրենց բիզնես ծրագրերը մշակելու և անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու հմտություններ են ձեռք բերել:
2019


Մեծ շուքով նշեցինք «Բի Էս Սի»-ի 25-ամյակը։ Այդ առիթով կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում՝ հանրային ու մասնավոր հատվածներից, միջազգային ՀԿ-ներից և զարգացման գործակալություններից և տարբեր ոլորտներից մեր հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ։
2021


«Բի Էս Սի»-ն թարմացրեց իր ռազմավարական մոտեցումը՝ ներառելով աճի և զարգացման նոր ուղղություններ: Խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ նոր համագործակցություններ ձևավորվեցին միջազգային տարբեր ընկերությունների հետ։