Գործընկեր՝ | UNDP Armenia |
Տարեթիվ՝ | 2023 |
Կարգավիճակ՝ | ավարտված է |
Գործունեություն՝ | առցանց ուսուցում, բիզնես թրեյնինգ, ֆինանսներ, խորհրդատվություն, մենթորություն |
Եվրոպական միության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում կազմակերպվեց առցանց բիզնես ուսուցում Լոռու և Տավուշի մարզերում ձևավորված հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի շրջանակներում, որի նպատակն էր կրթել և զինել դրամաշնորհային մրցույթի դիմորդներին և շահագրգիռ տեղացիներին բիզնես պլանավորման և զարգացման վերաբերյալ գիտելիքներով:
Բիզնես ուսուցման առաջին օրը մասնակիցները ծանոթացան բիզնես պլան կազմելու կանոններին, կառուցվածքին և տեխնիկային, ծանոթացան բիզնես պլանի «այո»-ների և «ոչ»- երի և մի շարք կարևորագույն պայմանների հետ՝ հաջողված բիզնես պլան կազմելու և ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Ուսուցման երկրորդ օրը նվիրված էր ֆինանսների կառավարմանը և ֆինանսական պարզ հաշվարկներին, որոնք անհրաժեշտ են բիզնես գործունեության ընթացքում։
Մասնավորապես ներկայացվեցին՝
ծախսերը և դրանց տեսակները,
ինքնարժեքի և գնի հաշվարկը,
վաճառքի կանխատեսումները,
շահութաբերության հաշվարկը,
համապատասխան հարկերի տեսակների ներկայացումը,
ներդրումային պլանի մշակումը։
Հնչեցին բազմաթիվ հարցադրումներ, որոնք ստացան սպառիչ պատասխաններ և ուղղորդում «Բի Էս Սի» ընկերության մասնագետների կողմից։
Ուսուցման գործընթացից հետո իրականացվեց դեմ-առ-դեմ խորհրդատվություն ՏԱԽ-երում, որտեղ դրամաշնորհային մրցույթին դիմած և առաջին փուլը հաղթահարած դիմորդներն աջակցություն ստացան իրենց հայտադիմումները բարելավելու ուղղությամբ՝ դրանք դարձնելով ավելի նպատակային և մրցունակ։