Գործընկեր՝ | UNDP Armenia |
Տարեթիվ՝ | 2022 |
Կարգավիճակ՝ | ավարտված է |
Գործունեություն՝ | դասընթացներ, բիզնես խորհրդատվություն |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը իրականացրել է դասընթացներ և բիզնես խորհրդատվություն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար:
Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և տղամարդկանց ապրուստի միջոցները և աջակցել նրանց պահպանելու սեփական բիզնեսները:
Ծրագրի շրջանակում իրականացվեց՝
ձեռներեցության, շուկայավարման, բիզնես պլանի մշակման և բիզնես գաղափարների ներկայացման 7-օրյա դասընթացներ,
ձեռնարկատիրական և ֆինանսական խորհրդատվություն,
ֆինանսական ռեսուրսների տրամադրում:
Երկու մարզերից ծրագրին մասնակացության հայտ ներկայացրած 92 երիտասարդ ձեռներեցներից ընտրվել էին 37-ը, ովքեր սեպտեմբեր ամսին մասնակցեցին «ԲԻ ԷՍ ՍԻ» Բիզնեսի աջակցման կենտրոնի բարձր որակավորում ունեցող փորձագետների կողմից անցկացվող բիզRussian Federation, the UNDP's "Unleashing Employment and Income Generating Opportunities for Yoնեսի զարգացման դասընթացներին:
Ծրագրին մասնակցող երիտասարդ ձեռներեցները գործունեություն էին ծավալում հետևյալ ոլորտներում․
վերականգնվող էներգիայի,
գյուղատնտեսության,
ագրո և սննդի վերամշակման,
տուրիզմի,
հանրային սննդի,
կրթության,
առողջապահության,
տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության,
քիմիկատների, շինանյութերի և կոսմետիկ միջոցների արտադրության,
կառուցապատման,
փայտագործության,
գեղեցկության և խնամքի ծառայություններ։