Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

BSC - SOS Children’s Villages Armenia, Aurora Humanitarian Initiative Foundation, HSBC Armenia Bank

Պատերազմից տուժած ԼՂՀ երիտասարդների տնտեսական կայունացում

Գործընկեր՝   SOS Armenia, Aurora, HSBC
Տարեթիվ՝   2021-2022
Կարգավիճակ՝   ավարտված է
Գործունեություն՝   դասընթացներ, խորհրդատվություն, բիզնես պլանի մշակում, տնտեսության հզորացում

Ծրագիրն իրականացվել է by the Business Support Center (BSC), in collaboration with the Aurora Humanitarian Initiative Charitable Foundation and the SOS Children's Villages Armenian Charity Foundation.

Ծրագրի նպատակն էր խթանել հակամարտության հետևանքով տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները և զբաղվածությունը որակյալ կրթության, վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների բարելավման, ինչպես նաև ստարտափներ հիմնելու համար դրամաշնորհների տրամադրման և աշխատանքի տեղավորման միջոցով:

Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած 17-35 տարեկան հայաստանաբնակ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երիտասարդներն էին:

«Բի Էս Սի» ընկերության կողմից իրականացվել է բիզնեսի աջակցության համապարփակ ծրագիր՝ ներառելով
 Ձեռնարկատիրական դասընթացներ
 Անհատական խորհրդատվություն
 Բիզնես պլանի մշակում
 Ընթացիկ բիզնես խորհրդատվություն
 Բիզնես պլանների ներկայացում և հաղթողների ընտրություն
 6 ամիս շարունակական խորհրդատվություն, մոնիթորինգ և մենթորինգ
 Բիզնեսների փաստաթղթաշրջանառության վերահսկողություն

Ծրագրի արդյունքում ունեցել ենք՝
 Շահառու՝ 25
 Մշակված բիզնես պլան՝ 17
 Հիմնադրված բիզնեսներ՝ 9

Ընտրված 9 կենսունակ բիզնեսները ստացել են նախնական կապիտալ՝ մեկնարկային ծախսերը հոգալու համար (բիզնեսի գրանցում, անհրաժեշտ սարքավորումների և հումքի ձեռքբերում և այլն)։