ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է 500 մասնակցի համար նախատեսված «10 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ», որը հնարավորություն կտա`
– զարգացնել ոլորտի արդեն մասնագիտացում ունեցող մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ապահովել առաջխաղացում կարիերայում,
– ոլորտի սկսնակներին ձեռք բերել նոր մասնագիտացում և անցնել աշխատանքի լավագույն ՏՏ կազմակերպություններում:
Ո՞վ է իրականացնելու ծրագիրը
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «10 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»։
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իր գործունեության 29 տարիների ընթացքում հասել է մեծ նվաճումների իրականացնելով բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացմանն ուղղված նախագծեր Հայաստանում և 10-ից ավելի երկրներում։ Մասնավորապես հատկանշական է ընկերության հարուստ փորձը դասընթացների կազմակերպման և անցկացման, ձեռնարկատիրության, փոքր և միջին բիզնեսի զարգացման բնագավառում:
«Բի Էս Սի»-ն, 1994թ-ից առ այսօր, ակտիվ համագործակցում է պետական կառույցների, տեղական և միջազգային հաստատությունների հետ՝ անմիջական աջակցություն ցուցաբերելով ձեռնարկատերերին և բիզնեսի ներկայացուցիչներին ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ մատուցելով խորհրդատվական, հետազոտական և թրեյնինգների անցկացման ծառայություններ:
Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին
Ծրագրի թիրախային խմբերն են՝
– ՏՏ ոլորտի աշխատող մասնագետները,
– արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
– ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:
Մասնակցության պայմանները
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
Մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
Անգլերեն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ),
Վերլուծական մտածողություն,
Տրամաբանություն,
ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ,
Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում:
Դասընթացի վճար
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:
Դասընթացի արժեքի և նշված գումարի տարբերությունը վճարում է ուսանողը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների, ում համար դասընթացները կլինեն անվճար: Վերոնշյալ գումարի տարբերությունն այս դեպքում ուսանողի փոխարեն հատուցում է կրթական կազմակերպությունը:
Դասընթացի արժեքը – 240,000 ՀՀ դրամ է։
* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:
Ի՞նչ ձևաչափով են լինելու դասընթացները
Դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18-24 ժամ՝ յուրաքանչյուր դասը 2-3 ժամ տևողությամբ):
Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։
Դասընթացներն իրականացվելու են և՛ առկա (offline) և՛ հեռավար (online) եղանակներով։
Ուսումնական ծրագիր
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու հետևյալ մասնագիտացումներին՝
Quality Assurance Automation (Սկսնակ և Միջին մակարդակ)
QA Manual (Սկսնակ և Միջին մակարդակ)
Պրոդուկտի կառավարում (Սկսնակ և Միջին մակարդակ)
ՏՏ վաճառքներ (Սկսնակ և Միջին մակարդակ)
ՏՏ նախագծերի կառավարում (Սկսնակ և Միջին մակարդակ)
Տվյալների վերլուծություն (Սկսնակ և Միջին մակարդակ)
Թվային մարքեթինգ (Սկսնակ և Միջին մակարդակ)
DevOps (Սկսնակ և Միջին մակարդակ)
Linux (Սկսնակ և Միջին մակարդակ)
Network Administration (Սկսնակ և Միջին մակարդակ)
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան նյութեր, գրքերի հղումներ, օգտակար հոդվածներ:
Դասընթացի ավարտին ուսանողների գիտելիքների ստուգում և արդյունքների ամփոփում
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան՝
– սերտիֆիկացված նոր մասնագիտացում՝ նոր կամ խորացված գիտելիքներով,
– նոր հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, տիրապետելով շուկայի, առանձնահատկություններին և նրբություններին,
– բարելավված գիտելիքներ, շարունակելով շուկայում հանդես գալ որպես բարձրակարգ ու պահանջված մասնագետներ,
– դասընթացի ավարտից ոչ ավել քան մեկ ամսվա ընթացքում, դասընթացներին որպես անհատ հանդես եկած մասնակիցներին աջակցություն կտրամադրվի համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կմասնակցեն 2-4 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ ժամանակի կառավարման, որոշումների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցային հմտությունների փոխանցումն է:
Կոնտակտային տվյալներ
Facebook – BSCBusinessSupportCenter
Էլ․ փոստ – info@bsc.am
Հեռ․ – 077 57 47 78