Գործընկեր՝ | Center for International Private Enterprise (CIPE) |
Տարեթիվ՝ | 2023-2024 |
Կարգավիճակ՝ | ավարտված է |
Գործունեություն՝ | դասընթացներ, խորհրդատվություն, բիզնեսների և ձեռներեցության թվայնացում |
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվել է «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն էր զարգացնել տեղական բիզնեսների և ձեռներեցների թվայնացմանն ուղղված կարողությունները՝ աջակցելու Հայաստանում թվային օրակարգի ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում իրականցվել են հետևյալ գործողությունները՝
Թվայնացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման 5 վեբինարներ,
Թվայնացման խորհրդատվություններ 30 բիզնեսների համար, մշակվել են նրանց թվային վերափոխման ռազմավարությունները,
Ստեղծվել է DigiSupport առցանց հարթակը պետական և մասնավոր հատվածների հաղորդակցման, համագործակցության համար,
Պետական և մասնավոր հատվածների 8 հանդիպում-քննարկումներ,
Թվայնացման վերաբերյալ 5 ԱՆՎՃԱՐ ուղեցույցների կազմում և 3 տեսանյութերի նկարահանում:
Առավել մանրամասն կարող եք տեսնել՝ https://bsc.am/en/digital-economy-in-armenia/