Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Աննա Գևորգյան

Աննա Գևորգյան

Գործընկեր, գործառնությունների ղեկավար

«Բի Էս Սի»-ի բոլոր գործառնությունների շարժիչ ուժն է Աննան, ով սերտորեն աշխատում է մեր գործընկերների ու հաճախորդների հետ, մշակում և իրականացնում նորարարական նախագծեր, մատուցում ճիշտ բիզնես լուծումներ: Նա ղեկավարում է բիզնեսի նորարարության և զարգացման բոլոր ուղղությունները, վերահսկում է մեր ծառայությունների դինամիկ իրականացման գործընթացը, ինչի արդյունքում մեր հաճախորդների ու գործընկերների նախագծերը տպավորիչ հաջողություններ և շարունակական աճ են արձանագրում:

«Բի Էս Սի»-ի թիմին Աննան միացել է 2012թ.՝ որպես կրտսեր խորհրդատու, 2017թ. նշանակվել է ծրագրի ղեկավար, իսկ 2019թ. նա դարձավ մեր գործընկերը և գործառնությունների ղեկավարը: Աննան սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել բակալավրատի աստիճան, ինչպես նաև ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի աստիճան:

Աննային մշտապես ոգեշնչում են նորարարական գաղափարների և մոտեցումների մշակումը, նոր նախագծերի վրա աշխատանքը և մասնագիտական մարտահրավերների հաղթահարումը: