Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

3 թեմաներով անվճար
վերապատրաստման դասընթացներ

ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է «3 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է 74 մասնակցի համար նախատեսված «3 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ», որը հնարավորություն կտա`
– տվյալ մասնագիտացում ունեցող մասնակցին զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ապահովել առաջխաղացում կարիերայում,
– ոլորտի սկսնակներին ձեռք բերել նոր մասնագիտություններ և ունենալ առաջընթաց համապատասխան ոլորտում։

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ

Ո՞վ է իրականացնելու ծրագիրը

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «3 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»։

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հասել է մեծ նվաճումների իրականացնելով բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացմանն ուղղված նախագծեր Հայաստանում և 10-ից ավելի երկրներում։ Մասնավորապես հատկանշական է ընկերության հարուստ փորձը դասընթացների կազմակերպման և անցկացման, ձեռնարկատիրության, փոքր և միջին բիզնեսի զարգացման բնագավառում:

«Բի Էս Սի»-ն, 1994թ-ից առ այսօր, ակտիվ համագործակցում է պետական կառույցների, տեղական և միջազգային հաստատությունների հետ՝ անմիջական աջակցություն ցուցաբերելով ձեռնարկատերերին և բիզնեսի ներկայացուցիչներին ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ մատուցելով խորհրդատվական, հետազոտական և թրեյնինգների անցկացման ծառայություններ:

Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին

«3 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»-ին կարող են մասնակցել՝
– employees of IT organizations who require training in line with the program's offerings,
– երեք ուղղությամբ մասնագիտացված աշխատակիցները, ովքեր ցանկանում են գրանցել աշխատանքային առաջընթաց իրենց ընկերությունում։

Մասնակցության պայմանները

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

ՏՏ գիտելիքներ և հմտություններ,

Մաթեմատիկայի բազային գիտելիքներ,

Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ),

Վերլուծական մտածողություն,

Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում։

Դիմորդները դասընթացից առաջ կանցնեն առցանց գնահատման թեստ, որը՝ կընդգրկի մաթեմատիկայի, տրամաբանության, ընդհանուր գիտելիքների և ՏՏ-ի հետ կապված հարցեր:

Նախապատվությունը տրվելու է 85%-ից բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:

Դասընթացի վճար

Դասընթացների ընդհանուր արժեքը 240,000 ՀՀ դրամ է, սակայն ի շնորհիվ ՀՀ ԲՏԱ նախարարության և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից համաֆինանսավորման, այն կլինի ԱՆՎՃԱՐ բոլոր մասնակիցների համար։

Ի՞նչ ձևաչափով են լինելու դասընթացները

Դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18-26 ժամ՝ յուրաքանչյուր դասը 2-3 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։

Դասընթացների իրականացման ձևաչափն առցանց է (online):

Ուսումնական ծրագիր

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու հետևյալ մասնագիտացումներին՝

Introduction to Python for Data Analysts Intermediate Level
Trainer Suren Abrahamyan – Լինկդինյան էջ
Staff Layout and Schematic Design Methodology Engineer at Qualcomm

Linux + Introduction to Cloud Beginner Level
Trainer Sona Israelian – Լինկդինյան էջ
Backend engineer-Brightcom

Digital Marketing Intermediate Level
Trainer Gegham Vardanyan – Լինկդինյան էջ
Digitain-Group Head of Digital Marketing

Դասընթացի ավարտին ուսանողների գիտելիքների ստուգում և արդյունքների ամփոփում

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան սերտիֆիկացված մասնագիտացում՝ նոր կամ խորացված գիտելիքներով, ինչպես նաև շուկայում հանդես կգան որպես բարձրակարգ ու պահանջված մասնագետներ։

Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո մասնակիցների կանցնեն 2-4 ժամ տևողության փափուկ հմտությունների (sofskill-ների) զարգացման դասընթացներ։ Վարպետության դասերի նպատակն է բարելավել մասնակիցների ժամանակի կառավարման, որոշոմների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցային հմտությունների փոխանցումն է։

Կոնտակտային տվյալներ

Facebook – BSCBusinessSupportCenter
Էլ․ փոստ – bscarmenia@gmail.com
Հեռ․ – 077 57 47 78