Նունեն «Բի Էս Սի» թիմին է միացել 2004թ.։ Նա մեր կազմակերպության առանցքային անդամներից է: Նախքան կադրերի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը Նունեն փորձառու կառավարման խորհրդատու էր: Այժմ նա պատասխանատու է մեր տաղանդավոր թիմի անդամների հավաքագրման և նրանց մասնագիտական աճին ու զարգացմանն աջակցելու համար: Նունեն «Quick Start»-ի բարձրակարգ դասընթացավար է, միաժամանակ դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը` ստանալով մաթեմատիկայի մագիստրոսի կոչում։ Նա փոքր և միջին ձեռնարկությունների համար մարդկային ռեսուրսների զարգացման և կառավարման ոլորտում ճապոնական JICA կազմակերպության կողմից սերտիֆիկացված դասընթացավար է։
Օժտված է բացառիկ վերլուծական հմտություններով, ինչի շնորհիվ կարողանում է գտնել եզակի լուծումներ՝ հնարավորինս լավագույն արդյունք ապահովելու համար։