Շուրջ երեք տասնամյակ մենք բիզնես ընկերություններին ու զարգացման նախաձեռնություններին տրամադրում ենք կառավարման մասնագիտացված խորհրդատվություն՝ իրենց ներուժն առավելագույնս բացահայտելու և իրացնելու, ինչպես նաև աճի ռազմավարություններ մշակելու և իրականացնելու նպատակով։
Մենք ուրախ ենք, որ նպաստել ենք ավելի քան 75 ընկերությունների և կազմակերպությունների հաջողակ գործունեությանը՝ օգնելով նրանց բարելավել արտադրանքի ու ծառայության որակները, մեծացնել ծավալները, շուկայում ու ոլորտում կայուն դիրք ապահովել և, ամենակարևորը, աշխատել մեծ ոգևորվածությամբ՝ դառնալով իրենց ասպարեզում առաջատար։
- Արդյունավետ որոշումների կայացում
- Կատարողականի բարելավում
- Գործընթացների արդյունավետություն
- Ռիսկերի նվազեցում
- Առավելագույն շահութաբերություն
Անկախ նրանից՝ վերապահությունով եք մոտենում ձեր որդեգրած ռազմավարական ուղուն, թե պարզապես բախվել եք հերթական խոչընդոտին, մենք կառաջարկենք ամենաարդյունավետ բիզնես լուծումները և ձեզ դուրս կբերենք անելանելի վիճակից։ Ելնելով ձեր իսկ բիզնեսի բնորոշ կարիքներից ու առանձնահատկություններից՝ կտրամադրենք նորարարական, համապարփակ և հարմարեցված խորհրդատվություն։
Բիզնես պլանների նախագծումից մինչև ներդրումային առաջարկներ, ինչպես նաև գործառնական, ներդրումային և մարքեթինգային պլանների ստեղծում, մենք կտրամադրենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր ընկերության շահութաբերության աճին։
Անհատական խորհրդատվություն նրանց համար, ովքեր ունեն բիզնես գաղափար, ովքեր սկսնակ գործարարներ են, նաև ովքեր ունեն գործող բիզնես և ձգտում են ապահովել բիզնեսի կայուն աճ։
Ներառյալ գաղափարի արդիական լինելու վերաբերյալ տեղեկություններ։ Խորհրդատվության 1 ժամի արժեքն է․․․
AMD 57,600
---------------Ներառյալ ԱԱՀ
Ներառյալ սկսնակ բիզնեսի աճի սցենարներ։ Խորհրդատվության 1 ժամի արժեքն է․․․
72,000 դրամ
---------------Ներառյալ ԱԱՀ
.Ներառյալ զարգացման ռազմավարություններ։ Խորհրդատվության 1 ժամի արժեքն է․․․
AMD 86,400
---------------Ներառյալ ԱԱՀ
Ինչպե՞ս կազմել լավ ռազմավարություն, որը կխթանի ընկերության զարգացման նպատակները։ Սա է մեզ ամենահաճախ տրվող հարցերից մեկը։ Մեր հաճախորդների հետ միասին մենք ստեղծում ենք ընկերության տեսլականից բխող ու զարգացման նպատակներին ծառայող տարբեր ռազմավարություններ, ինչպիսիք են վաճառքի, նոր շուկա մուտք գործելու, արտահանման ռազմավարությունները, որոնք ոչ միայն օգնում են ընկերությանը հասնել իր խելացի (SMART) նպատակներին, այլև ոգեշնչում են և՛ ղեկավարությանը, և՛ աշխատակազմին։
Իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար մեր հաճախորդները երբեմն բիզնես խորհրդատուների մասնագիտական աջակցության կարիքն ունեն: Մենք առաջարկում ենք բիզնեսի ղեկավարման և գործառնությունների իրականացման ամբողջական աջակցություն։ Մեր հաճախորդների համար ստեղծում ենք ընկերության կարիքներին լավագույնս համապատասխանող կառավարման համակարգեր (ներառյալ վաճառքի համակարգերը և մարքեթինգային արշավները), ինչպես նաև իրականացնում ենք մրցակիցների հետազոտություն և վերլուծություն:
Ձեր բիզնեսը նոր բարձունքների հասցնելու համար մենք սինխրոնացնում ենք մեր տաղանդը, փորձը և ռեսուրսները ձեր ընկերության տաղանդի, փորձի և ռեսուրսների հետ:
