Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Կլարա Հակոբյան

Կլարա Հակոբյան

Բիզնես խորհրդատու

Կլարան փորձառու բիզնես խորհրդատու է՝ օժտված բիզնես գործընթացների խորացված գիտելիքներով: «Բի Էս Սի»-ում նա փորձագիտական ուղղորդում և խորհրդատվություն է տրամադրում մեր հաճախորդներին ու գործընկերներին, օգնում է նրանց բացահայտել իրենց աճի հնարավորությունները, առաջարկում է արդյունավետ լուծումներ և նախագծում դրանց իրականացումը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կառավարման բակալավրիատն ավարտելուց հետո Կլարան նույն համալսարանում շարունակել է իր ուսումը և ստացել գործարար վարչարարության (MBA) մագիստրոսի աստիճան։

Մասնագիտանալով բիզնեսի աճի և կառավարման խորհրդատվության ոլորտում՝ Կլարան ունի բիզնես հաղորդակցության և նորարարական լուծմներ ստեղծելու բարձր մակարդակի հմտություններ: