Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Ներդրումային ծրագրեր

Ներդրումներ, որոնք ապահովում են աճ

Հաջողակ բիզնեսի հիմքում կանգնած է աճի և զարգացման անընդհատ ձգտումը։ Ներդրողները փնտրում են հուսալի հնարավորություններ, իսկ ընկերությունները՝ գործընկերներ, որոնք կօգնեն իրագործել իրենց հեռանկարային ծրագրերը։ BSC-ն տարիների ընթացքում դարձել է այն վստահելի կամուրջը, որն առանց խնդիրների կապում է այս երկու բևեռները։

Մենք ներկայացնում ենք խնամքով ընտրված բիզնեսներ, որոնք պատրաստ են ներգրավելու ներդրումներ՝ իրենց գործունեությունն ընդլայնելու կամ ամբողջությամբ վաճառվելու համար։ Սա եզակի հնարավորություն է ինչպես փորձառու ներդրողների, այնպես էլ նոր բիզնես սկսել ցանկացողների համար։

ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Մանրակրկիտ Գնահատում. Յուրաքանչյուր նախագիծ մանրակրկիտ գնահատվել է մեր փորձագետների կողմից՝ ապահովելով դրա հուսալիությունն ու եկամտաբերության ներուժը։

Թափանցիկություն Եվ Անվտանգություն. Մենք ապահովում ենք գործարքների թափանցիկությունն ու անվտանգությունը ողջ գործընթացի ընթացքում՝ սկսած ճիշտ բիզնեսի ընտրությունից և արժեքի գնահատումից մինչև բանակցություններ և գործարքի իրավական աջակցություն։

Մասնագիտացված Հարթակ. «Բի էս Սի»-ն «Փարվանյան քոնսալթինգ» ընկերության հետ համատեղ ստեղծել է BIZ4SALE platform, which presents Armenia's most prospective businesses for investment or complete acquisition.

BSC's goal is to create a mutually beneficial cooperation որը կնպաստի մեր գործընկերների հաջողությանը և Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացմանը։


Առկա նախագծեր և ոլորտներ, որոնք սպասում են Ձեր ներդրումներին

1․ FROSTICS – Շոկային Սառեցմամբ Եվ Սուբլիմացված Մրգերի Արտադրություն

Արտադրանք. Սուբլիմացված մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն

Կարգավիճակ. Ունի սեփականաշնորհած 1.1 հա տարածք (որից 1500մ²-ին նախատեսված է գործարանի կառուցման համար), գործարանի նախագիծ, շինթույլտվություն և սերտիֆիկացում։

Վայր. Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայր՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։

Զարգացում. Արդեն կան ներգրավված ներդրումներ, սկսվել են գործարանի կառուցման աշխատանքները և պայմանագիր է ստորագրվել Չինաստանի “Kemolo" ընկերության հետ՝ հաստոցների ներմուծման համար։


2. “MATEVOSYAN WINE" – Գինեգործություն

Նկարագրություն. Ընտանեկան գինեգործական արտադրություն Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։

Առանձնահատկություն. Գինիներն արտադրվում են ավանդական մեթոդներով՝ օգտագործելով տարածաշրջանի խաղողի սորտերը։

Ակտիվներ. Շուրջ 120,000 մ² Արենի տեսակի խաղողի այգիներ, արդյունաբերական շենք (600 քմ), գործարան (6600 քմ), հյուրանոցի շենք (300 քմ)։

Ընդլայնման ծրագիր. Գործարանի տարածքում նախատեսվում է հիմնել ընտանեկան ռեստորան և հյուրատուն։


3. ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ

Նկարագրություն. 170 հեկտար հողատարածք ունեցող ինտենսիվ այգիների բիզնես, որը պատրաստ է թե՛ ներդրումների ներգրավման, թե՛ ամբողջական գնման

Վայր. 72 հա՝ Գեղարքունիքի մարզում, 98 հա՝ Արարատի մարզում։

Ներառում է. Սառնարան, պահեստ, ջրամբար, պոմպակայան և ողջ բերքը։

Մշակաբույսեր. Ծիրան, նեկտար, կեռաս, խաղող, խնձոր, տանձ, մալինա, կարտոֆիլ։


4. “MAIN PEOPLE" – Գովազդային Հոլովակների Ստեղծմամբ Զբաղվող Ընկերություն

Ծառայություններ. Զբաղվում է կրեատիվ գովազդային հոլովակների մշակմամբ, արտադրությամբ, ինչպես նաև 3D մոդելավորմամբ։

Պատմություն. Հիմնադրվել է 12 տարի առաջ ԱՄԷ-ում, իսկ 2020-ից գործում է նաև Հայաստանում՝ համագործակցելով ՀՀ առաջատար ընկերությունների հետ։

Գնահատված արժեք. 178,012,332 դրամ։


5. “TESIL" CJSC – Armenia’s Leading Company for the Production of Quail Meat, Eggs, and Canned/Semi-Finished Products Made from Them

Ընթացիկ ծավալներ. Օրական արտադրում է շուրջ 156 կգ լորի միս և 14,000 հատ ձու, ամբողջությամբ իրացնելով արտադրանքը և, երբեմն տոն օրերին, նույնիսկ չբավարարելով պահանջարկը։

Առավելություն. Արտադրության ամբողջական՝ փակ շղթա (կերերի արտադրությունից մինչև վերջնական փաթեթավորում), որը թույլ է տալիս վերահսկել որակը բոլոր փուլերում։

Գործող ենթակառուցվածքներ․ Սեփական կերի արտադրամաս (350 մ²), լորաբուծարաններ (500 մ²), արտադրական տարածք (390 մ²), ադմինիստրատիվ տարածք (80 մ²)։

Ներդրման արդյունք. Ներդրումների արդյունքում արտադրական ծավալները կմեծանան 150%-ով, ինչը կբավարարի շուկայական պահանջարկը։


6. Երկաթե Բիլետների Արտադրություն

Հիմնական արտադրանք. Բարձրորակ երկաթե բիլետներ (օգտագործվում են արմատուրա, խողովակներ և այլ մետաղական արտադրանքներ պատրաստելու համար)։

Վայր. Գտնվում է Արթիկում՝ Շիրակի մարզում։

Արտոնագրեր. Գործարանն ունի ծագման սերտիֆիկատ, «Առեւտրի եւ արդյունաբերության պալատ»-ի կողմից՝ ներքին շուկայում վաճառքի արդյունավետ կազմակերպման համար։

Տարածք. Գործարանի տարածքը 1 հա, արտադրական շինությունը՝ 4,132 քմ։


Եթե ցանկանում եք ծանոթանալ այս նախագծերից յուրաքանչյուրի ֆինանսական ցուցանիշներին, կատարել ներդրում կամ ամբողջովին գնել բիզնեսը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

Հետադարձ կապ

ք․Երևան, Եկմալյան փող․, 6 շենք, 2-րդ հարկ

+374 77 57 47 78, +374 99 57 47 78

bsc@bsc.am