«Կանաչ» նախագծերի ներկայացման մրցույթ
«Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում հայտարարում ենք «Կանաչ» նախագծերի ներկայացման մրցույթ:
Տվյալ ծրագրի արդյունքում կընտրվեն առնվազն 10 պոտենցիալ նախագծեր ՀՀ-ում և կդիտարկվի վերջիններիս իրականացումը «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների միջոցով։
«Կանաչ» նախագիծ են համարվում այն նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է շրջակա միջավայրի վրա դրական ազդեցության, այնպիսի ուղղություններով ինչպիսիք են՝ Էներգիախնայողություն, այլընտրանքային էներգիայի գեներացում և շահագործում, ջրօգտագործման խնայողություն, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, թափոնների վերամշակում, ավելի «կանաչ» ապրանքերի և ծառայությունների ստեղծում, օդում ածխաթթու գազի մակարդակի նվազեցում և այլն:
«Կանաչ Կլիմայի Հիմնադրամը» (GCF) աշխարհում խոշորագույն կլիմայական ֆոնդն է, որը տարբեր երկրներում իրականացնում է գլոբալ տաքացումը զսպող և վերջինիս հետևանքների մեղմմանը նպաստող ծրագրերի ֆինանսավորում:
Հիմադրամի գործունեության վերաբերյալ մանրամասներին և դրա կողմից ֆինանսավորված ծրագրերի օրինակներին կարելի է ծանոթանալ GCF-ի վեբ-կայքում՝ https://www.greenclimate.fund.
Մրցույթի հայտատուներ կարող են հանդիսանալ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները՝ ծրագրի հիմքում պետք է ընկած լինի բիզնես գործունեություն: Ներկայացվող ծրագրերը կարող են առնչվել տարբեր ոլորտներին՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ծառայությունների ոլորտ, շինարարություն և այլ:
Մեկ իրավաբանական անձ կարող է ներկայացնել մեկից ավելի ծրագիր՝ լրացնելով առաձին դիմում-հայտ յուրաքանչյուր ծրագրի համար:
GCF-ի կողմից առաջարկվող ֆինանսավորման գործիքները և դրանց բաշխումը մեկ ծրագրի համար կարող է լինել տարբեր՝ դրամաշնորհներ, արտոնյալ վարկեր, կապիտալ ներդրումներ և այլ:
Ծրագրերը պետք է պարունակեն ստորև ներկայացված կոմպոնետներից առնվազն մեկը՝
– Ծրագրի իրականացման արդյունքում կզսպվի/ կմեղմացվի շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունները, օրինակ ծրագիրը կբերի ածխաթթուգազի CO2 արտանետումների կրճատման, գլոբալ տաքացման զսպման և այլն:
– Ծրագիրը ենթադրում է արդեն տեղի ունեցած շրջակա միջավայրի բացասական արտաքին ազդեցություններին հարմարվելու/ ադապտացիայի գործողություններ, դիմադրողականության բարձրացում:
Ծրագիրը նախաձեռնել է ՀՀ Կառավարությունը, ի դեմս Շրջակա Միջավայրի նախարարության՝ «Կանաչ Կլիմայի Հիմանդրամի» GCF ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացնող մարմին է հանդիսանում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:
Հարցերի դեպքում, մինչ «Բի Էս Սի» ընկերության հետ կապվելը, համոզված եղեք, որ մանրամասն ուսումնասիրել եք տրամադրված նյութերը՝ ներառյալ պրեզենտացիոն նյութը: Կապվեք ընկերության հետ այն դեպքում, եթե Ձեր հարցի պատասխանը չեք գտնում տվյալ նյութերի մեջ: