Սեմինար «Ներդրումային Մարքեթինգ. Ներդրողի հետ աշխատանքի մշակույթ»:
«Ներդրողի համար ամենակարևոր որակը վարքագիծն է, ոչ թե ինտելեկտը»։
«Ներդրումային Մարքեթինգ»-ը սեմինարների շարք է՝ նվիրված հավանական ներդրողների հետ աշխատանքի նրբություններին, ներդրումներ ներգրավելու նախապատրաստական աշխատանքներին, ներդրողի հետ գործնական հարաբերություններ կառուցելու թեմաներին:
Այս շարքի առաջին սեմինարի թեման է. «ՆԵՐԴՐՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ»:
Սեմինարը կվարի Սամվել Գևորգյանը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն, մի քանի բիզնեսների հիմնադիր, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» բեսթսելեր գրքերի հեղինակ;
Հիմնական հարցերը, որոնք ներկայացվելու են սեմինարի ընթացքում՝
– Ինչպե՞ս հասկանալ ներդրողին,
– Ինչպե՞ս ընկալել նրա մտածելակերպը,
– Ինչպե՞ս հաստատել գործնական կապեր նրա հետ և
– Ինչպե՞ս նրան դարձնել գործընկեր
Ի՞նչ կստանան մասնակիցները սեմինարի ընթացքում.
– Ներդրողների տիպեր և ներդրումային տարբերակներ,
– Գաղափարներ, թե ի՞նչ է ակնկալում ներդրողը ստանալ առաջին փուլում,
– Խորհուրդներ, թե ինչպե՞ս նյութականացնել գաղափարը և առաջացնել հետաքրքրություն,
– Գործիքներ՝ նախապատրաստվելու ներդրողի հետ հանդիպմանը:
* Հիմնական շեշտը դրվելու է ավանդական բիզնեսների վրա: Ներկայացվելու է հազար ու մի պատճառ, ինչո՞ւ են մերժվում ներդրումային առաջարկները։
Ո՞ւմ համար է նախատեսված սեմինարը.
– Ովքեր ուզում են բիզնեսին հաղորդել արագ աճի հնարավորություն՝ ներգրավելով նոր ներդրումներ,
– Ովքեր փնտրում են ներդրումներ՝ նոր գաղափարը կյանքի կոչելու նպատակով,
– Ովքեր փնտրում են ներդրումներ, սակայն դեռ չեն գտել տարբեր պատճառներով:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին կտրամադրվի բոլոր օգտակար հղումներն ու նյութերը՝ ներդրողների հետ աշխատանքներին ավելի արդյունավետ նախապատրաստվելու նպատակով։
Մեկնարկ՝ հուլիսի 28 -ին, ժամը 16:00-18:00:
Վայր՝ Holiday Inn Express Yerevan հյուրանոցի դահլիճում. Փավստոս Բյուզանդի փողոց 97/2 (Արամի փողոցի պուրակ):
Մեկ Սեմինարի մասնակցության վճարը կազմում՝ 18,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Մեկ կազմակերպությունից 2 և ավելի մասնակիցների դեպքում արժեքը կզեղչվի՝ 10-20%։
Մասնակցության համար կարող եք վճարել.
Բանկային փոխանցումով. «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ, ՀՎՀՀ – 00930412, Ամերիաբանկ, հ/հ 1570005343780200
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով…
Կարող եք վճարել նաև օնլայն այս հղումով` https://samvelgevorgyan.com/hy/investment-marketing/