Մարքեթինգային ծառայությունների միջոցով տարբեր բիզնեսներին աջակցելն ու նրանց աճին նպաստելը մեր հիմնական ոգեշնչման աղբյուրներից մեկն է:
Ամեն հաջողված նախագիծ մեզ նոր ուժ է տալիս շարունակելու մշակել արդյունավետ ռազմավարություններ, որոնք օգնում են բիզնեսներին ոչ միայն հաղթահարել մարտահրավերները, այլև կայուն կերպով զարգանալ ու նոր բարձունքների հասնել՝ դառնալով իրենց ասպարեզում առաջատարը։
– Նոր հաճախորդներ
– Ճանաչելիության բարձրացում
– Շուկայական դիրքի ամրապնդում
– Մրցակցային առավելությունների աճ
– Եկամտի աճ
– Արտադրանքի կամ ծառայության որակի բարելավում
Շուկայի ուսումնասիրությունն առաջին քայլն է, որը Ձեր բիզնեսին տալիս է անհրաժեշտ տվյալները՝ մրցակցային առավելություն ստանալու և ճիշտ ռազմավարություններ մշակելու համար: Մեր փորձը շուկայի, մրցակիցների և թիրախային լսարանի խորը վերլուծության մեջ օգնում է բացահայտել բիզնեսի հնարավորություններն ու ռիսկերը:
Մենք կենտրոնանում ենք ոչ միայն տվյալների հավաքագրման, այլև դրանց խորը վերլուծության վրա՝ տրամադրելով համապարփակ տեղեկատվություն, որն օգնում է կայացնել Ձեր բիզնեսի կայուն աճին միտված որոշումներ։
- Շուկայում առկա նմանատիպ առաջարկվող ծառայությունների և ապրանքների նկարագրություն.
- Մրցակիցների ուսումնասիրություն՝ ըստ ապրանքների և ծառայությունների ուղղությունների.
- Մրցակցային քարտեզ՝ ըստ հիմնական ծառայությունների և ապրանքների.
- Պոտենցիալ հաճախորդների ուսումնասիրություն և նկարագրություն.
- Հաճախորդների նախընտրությունների բացահայտում, որոշումների կայացման մեխանիզմներ.
- Հաճախորդների կողմից գնման որոշման վրա ազդող գործոններ.
- Թիրախային հաճախորդների նկարագրություն.
- Կանխատեսվող շուկայի մասնաբաժին և վաճառքի ծավալներ.
Մարքեթինգային ռազմավարության մշակումն անհրաժեշտ է, որպեսզի Ձեր բիզնեսը կարողանա միմյանց հետ փոխկապակցված նպատակներ սահմանել ու հասնել դրանց: Մենք մշակում ենք ռազմավարություններ, որոնք ընդգրկում են գնային քաղաքականություն, վաճառքի տեխնիկա և գովազդի արդյունավետ մեթոդներ:
Յուրաքանչյուր ռազմավարություն հիմնված է շուկայական վերլուծության, մրցակիցների ուսումնասիրության և Ձեր բիզնեսի առանձնահատկությունների վրա: Այս ամբողջական մոտեցումն օգնում է սեղմել ռիսկերն ու բացահայտել նոր հնարավորություններ, ինչը ոչ միայն խթանում է վաճառքները, այլև ուժեղացնում է Ձեր բիզնեսի ազդեցությունը շուկայում։
- Գնային ռազմավարություն.
- Վաճառքի տեխնիկայի մշակում և ներդրում.
- Գովազդի և առաջմղման քաղաքականություն.
Մարքեթինգային պլանի մշակումն աստիճանաբար գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում և մանրակրկիտ վերլուծություն: Այս գործընթացը սկսվում է շուկայի վերլուծությամբ և ուսումնասիրությամբ, դրանից հետո սահմանվում են կոնկրետ, չափելի նպատակներ, իրականացվում է թիրախային լսարանի ուսումնասիրություն, մարքեթինգային ռազմավարության մշակում, բյուջետավորում և շատ այլ փոխկապակցված ու առանցքային քայլերի իրականացում։
- Շուկայի վերլուծություն և ուսումնասիրություն.
- Նպատակների սահմանում.
- Թիրախային լսարանի որոշում.
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակում.
- Մարքեթինգային ալիքների ընտրություն.
- Բյուջետավորում.
- Արդյունավետության գնահատում.
Թվային մարքեթինգը հաջողակ բիզնեսի առանցքային բաղադրիչն է, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն շփվել թիրախային լսարանի հետ և զարգացնել հաճախորդների բազան: Մենք տրամադրում ենք թվային մարքեթինգի ռազմավարության մշակման ծառայություններ, որոնց շնորհիվ կարող եք բարելավել Ձեր առցանց ներկայությունը և բարձրացնել վաճառքների արդյունավետությունը: Մեր նպատակն է ժամանակակից առցանց գործիքների և ռազմավարությունների միջոցով աջակցել Ձեր բիզնեսի աճին։