TOT դասընթաց՝ «Օգտագործենք թվային տնտեսության ուժը» թեմայով:
«ԲԻ ԷՍ ՍԻ» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) «Ասոցիացիաների հզորացում և թվային տնտեսության հասանելիության բարելավում Հայաստանի տնտեսության վերականգնման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպում է անվճար երկօրյա Training of Trainers (TOT) դասընթացներ:
Դասընթացի արդյունքում դուք կունենաք համապատասխան բովանդակությամբ նյութերը, գրականության աղբյուրները և մշակված գործիքակազմը միկրո, փոքր և միջին ընկերությունների շրջանում թվայնացման բարձրացմանն ուղղված դասընթացներ իրականացնելու համար:
Դասընթացների նպատակն է
– Ծանոթացնել միկրո, փոքր և միջին ընկերությունների շրջանում ներկայումս առավել շատ կիրառվող թվային գործիքներին,
– Ընկերություններում թվային գործիքների կիրառման առկա խնդիրներին,
– Տրամադրել դասընթացի բովանդակություն և մեթոդոլոգիա (ուղեցույց)՝ այն որպես դասընթացավար կիրառելու համար՝ ընկերությունների շրջանում։
Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին
– Ասոցացիաների, միությունների անդամներ,
– ՓՄՁ-ների հետ ծրագրեր իրականացնող մարզային և երևանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Դասընթացավար
Գևորգ Պողոսյան, Impact Hub Yerevan-ի ղեկավար
Գրաֆիկ
Խումբ 1․ հուլիսի 4 և 6․ 17։00֊19։00։
Խումբ 2․ հուլիսի 11 և 13․ 17։00֊19։00։
Ծրագրի նպատակն է օգնել ընկերություններին ամբողջապես ինտեգրվել թվային հասարակությունում և դրա տված հնարավորություններից օգտվելով բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը:
Դասընթացին կարող եք գրանցվել այս հղումով․․․