Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Free training courses
on 10 topics

ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է «10 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է 500 մասնակցի համար նախատեսված «10 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ», որը հնարավորություն կտա`
– զարգացնել ոլորտի արդեն մասնագիտացում ունեցող մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ապահովել առաջխաղացում կարիերայում,
– ոլորտի սկսնակներին ձեռք բերել նոր մասնագիտացում և անցնել աշխատանքի լավագույն ՏՏ կազմակերպություններում

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ

Ո՞վ է իրականացնելու ծրագիրը

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «10 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»։

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իր գործունեության 29 տարիների ընթացքում հասել է մեծ նվաճումների իրականացնելով բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացմանն ուղղված նախագծեր Հայաստանում և 10-ից ավելի երկրներում։ Մասնավորապես հատկանշական է ընկերության հարուստ փորձը դասընթացների կազմակերպման և անցկացման, ձեռնարկատիրության, փոքր և միջին բիզնեսի զարգացման բնագավառում:

«Բի Էս Սի»-ն, 1994թ-ից առ այսօր, ակտիվ համագործակցում է պետական կառույցների, տեղական և միջազգային հաստատությունների հետ՝ անմիջական աջակցություն ցուցաբերելով ձեռնարկատերերին և բիզնեսի ներկայացուցիչներին ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ մատուցելով խորհրդատվական, հետազոտական և թրեյնինգների անցկացման ծառայություններ:

Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին

«10 թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ»-ին կարող են մասնակցել՝
– Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունները, վերջիններիս աշխատակիցները, որոնք ըստ կարիքի կվերապատրաստվեն ծրագրի շրջանակում,
– ՏՏ ոլորտում աշխատանք փնտրող անձինք, ովքեր դասընթացի ավարտին կտիրապետեն ՏՏ ոլորտ մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններին և կարողություններին:

Մասնակցության պայմանները

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
– Մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
– Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ),
– Վերլուծական մտածողություն,
– Տրամաբանություն,
– ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ,
– Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում:

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի հայերեն և անգլերեն լեզուներով 10 հարցերից, որոնք կազմված են մաթեմատիկական և տրամաբանական գիտելիքների, ընդհանուր զարգացվածության և ՏՏ ոլորտի վերաբեյալ հարցերից։ Նախապատվությունը տրվելու է 50%-ից բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:
Վերջնական ընտրության ժամանակ հաշվի են առնվելու դիմորդների դիմում հայտերը, ընդունելության թեստի արդյունքները և մոտիվացիան։

Դասընթացի արժեքը

Դասընթացների ընդհանուր արժեքը 240,000 ՀՀ դրամ է, սակայն ի շնորհիվ ՀՀ ԲՏԱ նախարարության և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից համաֆինանսավորման, այն կլինի ԱՆՎՃԱՐ բոլոր մասնակիցների համար։

Գրանցման թերթիկ հղում…

Ի՞նչ ձևաչափով են լինելու դասընթացները

Դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18-24 ժամ՝ յուրաքանչյուր դասը 2-3 ժամ տևողությամբ):
Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։
Դասընթացներն իրականացվելու են անցանց (offline) կամ առցանց (online) եղանակներով։

Դիմորդի մասնակցությունը դասընթացին կդադարեցվի հետևյալ պայմանների դեպքում

– դասընթացին 50%-ից պակաս մասնակցության դեպքում,
– հանձնարարությունները պարբերաբար չկատարելու դեպքում։

Ուսումնական ծրագիր

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու հետևյալ մասնագիտացումներին՝

– Quality Assurance Automation (Սկսնակ և Միջին մակարդակ)

– QA Manual (Սկսնակ և Միջին մակարդակ)

– Պրոդուկտի կառավարում (Սկսնակ և Միջին մակարդակ)

– ՏՏ վաճառքներ (Սկսնակ և Միջին մակարդակ)

– ՏՏ նախագծերի կառավարում (Սկսնակ և Միջին մակարդակ)

– Տվյալների վերլուծություն (Սկսնակ և Միջին մակարդակ)

– Թվային մարքեթինգ (Սկսնակ և Միջին մակարդակ)

– DevOps (Սկսնակ և Միջին մակարդակ)

– Linux (Սկսնակ և Միջին մակարդակ)

– Network Administration (Սկսնակ և Միջին մակարդակ)

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան նյութեր, գրքերի հղումներ, օգտակար հոդվածներ:

Դասընթացի ավարտին ուսանողների գիտելիքների ստուգում և արդյունքների ամփոփում

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու հետևյալ մասնագիտացումներին՝

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան՝
– սերտիֆիկացված նոր մասնագիտացում՝ նոր կամ խորացված գիտելիքներով,
– նոր հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, տիրապետելով շուկայի, առանձնահատկություններին և նրբություններին,
– բարելավված գիտելիքներ, շարունակելով շուկայում հանդես գալ որպես բարձրակարգ ու պահանջված մասնագետներ,
– դասընթացի ավարտից ոչ ավել քան մեկ ամսվա ընթացքում, դասընթացներին որպես անհատ հանդես եկած մասնակիցներին աջակցություն կտրամադրվի համապատասխան աշխատանք գտնելու հարցում:

Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կմասնակցեն 2-4 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ ժամանակի կառավարման, որոշումների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցային հմտությունների փոխանցումն է:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Facebook – BSCBusinessSupportCenter
Էլ․ փոստ – info@bsc.am
Հեռ․ – 077 57 47 78