«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից իրականացվող բիզնեսների թվային փոխակերպման աջակցության ծրագիրը մոտենում է իր ավարտին։
Սիրով հրավիրում ենք Ձեզ ծրագրի շրջանակում իրականացվող պետական-մասնավոր հանդիպումների շարքի վերջին հանդիպմանը։
Հանդիպման խորագիր․ «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» պանելային քննարկում
Օր․ Դեկտեմբերի 22, 10։00-12։00
Վայր․ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 2-րդ հարկ (ք․Երևան, Մ․ Խորենացի 15)
Հանդիպման մասնակցությունն անվճար է, հանդիպման լեզուն հայերենն է։
Հանդիպմանը հրավիրված խոսնակներն են թվայնացման գործընթացներում ներգրավված պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։
Հանդիպումն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընթացքին և թվայնացման վերաբերյալ նորություններին հետևելու համար միացեք DigiSupport տելեգրամյան ալիքին այս հղումով՝ https://t.me/digisupport_arm.
Հանդիպմանը մասնակցելու համար շտապե՛ք գրանցվել այս հղումով…
Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար՝ lilit@bsc.am, +374 95 57 47 78.