«Բի Էս Սի»-ում Վարդուհին իր առաջին քայլերն սկսել է որպես պրակտիկանտ, այնուհետև մեր կազմակերպությունում իր կարիերան շարունակել է որպես կրտսեր խորհրդատու՝ շատ չանցած զբաղեցնելով բիզնեսի զարգացման ղեկավարի պաշտոնը: Որպես «Բի Էս Սի» թիմի տաղանդավոր անդամ՝ նա պատասխանատու է տարբեր ոլորտներից մեր հաճախորդների բիզնեսի բարելավման և աճի համար. այդ նպատակով նա ուսումնասիրում և բացահայտում է նոր հնարավորություններ, պլանավորում ու իրականացնում մարքեթինգային և վաճառքի արշավներ:
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում բակալավրի աստիճան ստանալուց հետո Վարդուհին սովորել է Շվեյցարիայի UMEF համալսարանում, որն ավարտել է գործարար կառավարման մագիստրոսի աստիճանով:
Վարդուհուն մեծապես ոգեշնչում են մեր հաճախորդների ու գործընկերների բիզնես նախաձեռնությունների հաջողությունները։