Get Appointment

  • contact@wellinor.com
  • +(123)-456-7890

Տեխնոլոգիական ձեռներեցություն

«Տեխնոլոգիական ձեռներեցության» ծրագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է 300 մասնակցի համար նախատեսված «Տեխնոլոգիական ձեռներեցության» ծրագիր, որը հնարավորություն կտա․

  • – Զարգացնել տեղեկատվական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ձեռներեցության հմտությունները Հայաստանում։
  • – Ձեռք բերել բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ձեռներեց և/կամ զբաղեցնելու ղեկավար հաստիք ՏՏ ընկերությունում։
  • – Տիրապետել կառավարման հիմնական սկզբունքներին։
  • – Տիրապետել տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի և բիզնես մոդելավորման տարրերին:

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացը։

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ծրագրի թիրախային խմբերն են.

  • – ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • – Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • – Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • – Մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
  • – Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ),
  • – Վերլուծական մտածողություն,
  • – ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ,
  • – Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում։

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի հայերեն և անգլերեն լեզուներով 10 հարցերից, որոնք կազմված են մաթեմատիկական և տրամաբանական գիտելիքների, ընդհանուր զարգացվածության և ՏՏ ոլորտի վերաբեյալ հարցերից։ Նախապատվությունը տրվելու է 50%-ից բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎՃԱՐ

Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը:

Կախված դիմորդների ավարտական քննության արդյունքներից և բնակության վայրից՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մասնակիցներին լրացուցիչ զեղչ կտրամադրի, պետության կողմից վարձավճարի չֆինանսավորվող մասի 75-85%-ի չափով:

Ընդունելության փուլն անցնելուց հետո մասնակիցը՝ անկախ ընդունելության քննության արդյունքից վճարում է՝

  • – Երևան՝ 20,000 ՀՀ դրամ,
  • – ՀՀ մարզեր և Արցախի Հանրապետություն՝ 10,000 ՀՀ դրամ:

Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Արցախյան պատերազմների մասնակիցները, անցնելով դասընթացի ընդունելության կարգը և հաղթահարելով ընդունելության սահմանված շեմը՝ հնարավորություն կունենան անվճար մասնակցել դասընթացին:

Հիշեցնենք, որ դասընթացի արժեքն է՝ 350.000 ՀՀ դրամ:

Վճարման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ․․․

Ի՞ՆՉ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Տեխնոլոգիական ձեռներեցության» դասընթացն իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 30 ժամ՝ յուրաքանչյուրը 2-3 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 25 ուսանողից։

Դասընթացները իրականացվելու են առցանց (offline) եղանակով՝ որոշ դեպքերում առցանց տարբերակի համադրմամբ, որն իրենից ներկայացնում է իրական ժամանակում ինտերակտիվ դասապրոցեսի անցկացում բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ:

Մասնակիցներին կտրամադրվի խորհրդատվություն և պրակտիկա՝ կախված վերջիններիս կարիքներից։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում։

  • – Դասընթացին 50%-ից պակաս մասնակցության դեպքում,
  • – Հանձնարարությունները պարբերաբար չկատարելու դեպքում,
  • – Այլ մասնակիցների աշխատանքներից ուղղակիորեն օգտվելու և արտագրելու դեպքում։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու

  • – Տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի հասկացողությունը,
  • – Առաջնորդումը և կառավարումը տեխնոլոգիական ոլորտում,
  • – Բիզնես մոդելավորումը տեխնոլոգիական դարաշրջանում,
  • – Շուկայի սեգմենտավորում,
  • – Մարքեթինգ,
  • – Տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի մրցակցային հետազոտություն,
  • – Ֆինանսական գրագիտություն և ռիսկերի կառավարում,
  • – Ֆոնդահայթայթում և ձեռնարկության ֆինանսավորում,
  • – Թեստավորում և նախատիպերի ստեղծում,
  • – Pitching/ներկայացման հմտություններ։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան նյութեր, գրքերի հղումներ, օգտակար հոդվածներ:
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ …

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ։

Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կմասնակցեն 4 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ ժամանակի կառավարման, որոշումների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցային հմտությունների փոխանցումն է:

ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՐԵ՛Ք ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԸ …

Կոնտակտային տվյալներ

  • Վեբկայք – www.bsc.am
  • Facebook – facebook.com/BSCBusinessSupportCenter
  • Էլ․ փոստ – bscarmenia@gmail.com
  • Հեռ. – 095 574 778