Լուսինեն «Բի Էս Սի»-ի տաղանդավոր թիմին միացավ 2019 թ.՝ որպես բիզնես խորհրդատու։ Այժմ նա ղեկավարում է խորհրդատվական ծառայությունների ուղղությունը։ Իր ունակություններով և խնդիրներ լուծելու տրամադրվածությամբ նա կանգնած է մեր բազմազան և հետաքրքիր խորհրդատվական նախագծերի իրականացման հետևում։ Նա օգնում է հաճախորդներին լուծել ի հայտ եկած խնդիրները և բարելավել բիզնեսի արդյունավետությունը:
Լուսինեն ավարտել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի մագիստրատուրան՝ «Ֆինանսներ և վերահսկողություն» մասնագիտությամբ՝ նույն համալսարանի կառավարման բակալավրի կոչումն ստանալուց հետո։
Ունենալով ռազմավարության, հետազոտության և վերլուծության, ինչպես նաև բիզնես հաղորդակցության զարգացած հմտություններ՝ Լուսինեն մեր հաճախորդների և գործընկերների համար առավելագույն աճ է ապահովում: