Արկածային զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստում Վանաձորում:
Եթե արկածային զբոսաշրջության ոլորտում ծառայություններ եք մատուցում կամ պատրաստվում եք մատուցել, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է ծրագիր` «Զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման դասընթացների կազմակերպում՝ արկածային զբոսաշրջություն իրականացնողների համար» Վանաձորում:
Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ Լոռու մարզում և հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացումը` նպաստելով աշխատակիցների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև` աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Դասընթացի ընթացքում տեսական և գործնական դասերի միջոցով մասնակիցները կծանոթանան արկածային զբոսաշրջության զարգացման նախադրյալներին ՀՀ-ում և միջազգային փորձին, ձեռք կբերեն և կզարգացնեն մի շարք գործնական հմտություններ: Մասնակիցները կունենան նաև փորձի փոխանակման և նոր կապեր հաստատելու հնարավորություն:
Դասընթացը վարելու են ոլորտում շուրջ 10 տարի գործունեություն ծավալող, միջազգային և հայաստանյան մի շարք ծրագրերում ներգրավված դասընթացավարներ:
Տևողություն՝ 36 ժամ:
Անցկացման վայր՝ Վանաձոր:
Դիմելու վերջնաժամկետ՝ 18.08.2022թ.:
Գրանցման համար՝ այս հղումով․․․
Դասընթացներն իրականացվելու են դեմ առ դեմ (Offline)՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով։ Դասընթացի ընթացքում մասնակիցների տեղափոխության կամ կացության ծախսերը չի հոգում կազմակերպությունը:
Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար՝ argine@bsc.am, +374 77 57 47 78:
Ստացված դիմում-հայտերի հիման վրա հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի: