Ընկերության ֆինանսական վիճակի վերլուծությունն ու հնարավոր հետևանքների գնահատումը ստեղծված իրավիճակում կօգնեն
հասկանալ խնդիրների առաջացման պատճառները,
կազմել դրամային միջոցների հոսքի կանխատեսումներ` խուսափել հետագա խնդիրներից,
գտնել ծախսերի օպտիմալացման ճանապարհը,
մշակել ֆինանսական մոդելներ և սցենարներ` ծախսերի խնայման և լուծումների արդյունավետության նպատակով,
ճիշտ պահին ճիշտ քայլ անել՝ հաղթահարելով ճգնաժամը:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի մասնագետները պատրաստ են նպաստել ձեր առաջընթացին՝ կիրառելով մասնավոր հատվածի հետ աշխատանքի փորձն ու գիտելիքները:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մշտապես բիզնեսի կողքին է՝ ցանկացած իրավիճակում աջակցելով ամենատարբեր խնդիրների արդյունավետ լուծմանը:
Ավելին իմանալու համար դիմեք մեզ՝
www.bsc.am