Ինձ բիզնես պլան է պետք: Ուզում եմ ինքս գրել, իմը լինի, ամեն ինչից տեղյակ լինեմ, բայց ուղղորդում է պետք… օնլայն կարդացել եմ, սովորել, բայց ուզում եմ գործնականում փորձ ձեռք բերել սեփական բիզնեսիս համար բիզնես պլան գրելով:
Բիզնես պլանը նկարագրում է քո ապագա ընկերության գործունեությունը որոշակի ժամանակահատվածի կտրվածքով, բացահայտում բիզնեսի հնարավորությունները, հավանական ռիսկերն ու խոչընդոտները, դրանցից խուսափելու ճանապարհները:
Իսկ ինչպե՞ս մշակել լավագույն բիզնես պլանը
Ո՞րն է գաղտնիքը
Ինչպե՞ս պրակտիկայում կիրառել այն
Որտե՞ղ և ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Եթե քեզ հետաքրքրեցին վերևում նշված հարցերը, ցանկություն ունես ինքդ կազմելու քո բիզնեսի բիզնես պլանը և ունենալու հմտություններ այն ապագայում պարբերաբար վերանայելու և թարմացնելու համար (որն, ի դեպ, անչափ կարևոր է ցանկացած բիզնեսի համար), ապա «ՔՈ Բիզնեսը» հենց այն նոր նախագիծը, ֆորմատն է, որն անհրաժեշտ է քեզ:
«ՔՈ Բիզնես»-ի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձառու բիզնես խորհրդատուները կօգնեն քեզ, կուղղորդեն, կսովորեցնեն, կտրամադրեն գործիքներ, նյութեր, կիրառելի ու աշխատող հմտություններ, մեխանիզմներ Քո Բիզնեսի առաջխաղացման համար:
Մանրամասներն` այստեղ ...
Նախնական հանդիպմանը գրանցվելու համար ...