Դո'ւ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Դո՛ւ, կարող ես լինել ամենապահանջված մասնագետը` #ԴուՆախագծերիԿառավարիչ:

Ձեռք բեր ՏՏ բիզնեսի համար ամենակարևոր մասնագիտությունը՝ սովորելով #Նախագծերի #կառավարում:

 

ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության Նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Project Management» դասընթացը։

 

«ՏՏ Նախագծերի կառավարում» դասընթացը հնարավորություն կտա

  ձեռք բերել բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես նախագծերի կառավարիչ,

  ընտրել ՏՏ նախագծերի կառավարման ճիշտ մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար,

  կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում,

  ունենալ բավարար գիտելիքներ նախագիծը բյուջեին համապատասխան և ճիշտ սահմանված ժամանակին ավարտելու համար՝ համոզված լինելով, որ հաճախորդները բավարարված են:

 

Ո՞վ կարող է մասնակցել.

 Դասընթացին կարող են մասնակցել Երևանից` 18 տարին, իսկ Արցախի Հանրապետությունից և ՀՀ մարզերից` 16 տարեկանը լրացած անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

 

Ծրագրի թիրախային խմբերն են.

  Ուսանողները,

  Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները,

  ԲՏ ոլորտի սկսնակները,

  ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները,

  Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն:

 

 

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ.

  Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ),

  Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ),

  Վերլուծական մտածողություն:

 

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Կարող եք գրանցվել «ՏՏ Նախագծերի կառավարում» առցանց (online) պրակտիկ դասընթացին և մասնակցել` ստանալով 10-90 % պետական համաֆինանսավորում:

 

Ի՞նչ ձևաչափով են լինելու դասընթացները. 

  «Նախագծերի կառավարում» ծրագրավորման դասընթացը իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ),

  Խումբը կազմված է լինելու է միջինում 22 ուսանողից,

  Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․ Տեսական մասը կկազմի դասընթացի՝ 36,8%։ Գործնական մասը կկազմի դասընթացի ՝63.2%,

  Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

 

Ինչպե՞ս դիմել

  Լրացնել գրանցման թերթիկը` հղում...

  Հանձնել առցանց թեստ, 

  Սպասել արդյունքին:

 

Ովքե՞ր են դասավանդելու. 

  Մարգարիտա Գևորգյան (Դիջիթեյն, Գործառնական և տեխնիկական պլանավորման կառավարիչ), 

  Էմիլյա Խաչատրյան  (Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Ծրագրերի ավագ ղեկավար),

  Լաուրա Ամբարդարյան  (ՎՕԼՕ, ՏՏ ծրագրերի ղեկավար),

  Հասմիկ Մարտիրոսյան  (Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Գործադիր տնօրեն),

  Անահիտ Ավագյան  (Դիջիթեյն, Սքրամ մասնագետ), 

  Լուսինե Տերտերյան  (Դաբլ Ստուդիո, Նախագծերի կառավարիչ):

 

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի համապատասխան սերտիֆիկատ։

 

  Դասընթացի մանրամասներին և ուսումնական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ հղում... 

 

  Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել փորձնական թեստ՝ հղում...

 

  Դիմի՛ր և տեղեկացրու ընկերոջդ այս ցնցող, ընտիր հնարավորության մասին: Գրանցվի՛ր հիմա՝ հղում... 

 

#BSC   #HTI   #PM   #ԿերտելովԱպագան