Սամվել ԳևորգյանՓորձն ու գիտելիքն ամենակարևոր արժեքներն են, հատկապես մեր ժամանակներում: Բայց առավել կարևոր է, երբ դու կիսում ես այդ գիտելիքն ու փոխանակում փորձդ գործընկերներիդ, հաճախորդներիդ և աշխատակիցներիդ հետ: Սա ոչ միայն իմ աշխատանքն է` որպես հիմնադիր տնօրենի, այլ նաև իմ ներդրումը երիտասարդ սերնդի մասնագիտական զարգացման մեջ: Բաց լինելով երիտասարդների գաղափարների, կարծիքների նկատմամբ` ձգտում եմ փորձի փոխանակման միջոցով բացահայտել նրանց ներուժը:
Նունե ՎարոսյանԲազմակի հնարավոր տարբերակներից ճիշտ որոշում կայացնելու համար երբեմն բավարար չէ ունենալ խորը գիտելիքներ և հարուստ փորձ, հարկավոր է նաև ունենալ լավ զարգացած կանխազգացում: Կառավարման խորհրդատուի համար անհրաժեշտ վերլուծական հմտությունների և ուժեղ զարգացած ներըմբռնման ունակությունների հիման վրա ես կարողանում եմ գտնել յուրօրինակ որոշումներ, որոնք ինձ թույլ են տալիս ապահովել առավելագույն արդյունք:
Աննա ԳևորգյանՈրպես բիզնեսի զարգացման մենեջեր՝ ես աշխատում եմ մեր գործընկերների և հաճախորդների, ինչպես նաև մեր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Սա դարձնում է իմ աշխատանքը հետաքրքիր, միևնույն ժամանակ բավական բազմաբնույթ: Շատ հաճույքով եմ աշխատում նոր գաղափարների մշակման և նոր նախագծերի իրականացման վրա, ինչը նպաստում է մեր ընկերության հաջողությանը և շարունակական աճին:
Մեր թիմը շատ թանկ է գնահատում յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատանքը և փորձում է լավագույն կերպով բավարարել նրանց պրոֆեսիոնալ կարիքները:
Մարիամ ՉիբուխչյանԿառավարման խորհրդատուի զբաղված, հագեցած աշխատանքում ինձ համար առանձնակի տեղ են զբաղեցնում հաճախորդի հետ հարաբերությունները: Քննարկումներ, բանավեճեր, վերլուծություններ, փորձի և գիտելիքի փոխանակում, ինչի արդյունքում խորհրդատու-հաճախորդ կապը վերածվում է համագործակցության: Հաճախորդի ոլորտային գործնական գիտելիքների ու խորհրդատվական գործիքների համադրությունը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը և հանգեցնում խնդրի լավագույն լուծմանը:
Հռիփսիմե ՍառիկյանՄիշտ բարձր եմ գնահատել Մասնագիտական շարունակական զարգացման նշանակությունը կարիերայում առաջխաղացման և, ընդհանրապես, անձնական աճի համար: Հպարտ եմ, որ պատասխանատու եմ մի գործի համար, որն օգնում է անհատներին և կորպորատիվ հաճախորդներին ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և դրանց միջոցով նվաճել նորանոր բարձունքներ: Մասնագիտական զարգացման խորհրդատուի աշխատանքում չկա ավելի հաճելի բան, քան լսել մեր շրջանավարտների կամ կորպորատիվ հաճախորդների հաջողության պատմությունները:
Մարիաննա ՎիրաբյանԿառավարման խորհրդատուի աշխատանքում կարևորում եմ հաճախորդների և գործընկերների հետ հարաբերությունները: Շփման ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը, քննարկումները, բանավեճերը, փորձի փոխանակումն ու համագործակցությունը իմ աշխատանքի ամենահետաքրքիր մասն են կազմում: Տարբեր ոլորտներին ծանոթացումը, դրանց ուսումնասիրությունը, վերլուծությունը, գնահատումը, տեսական և գործնական գիտելիքների համադրումը օգնում են հասնել լավագույն արդյունքի:
Մովսես ԱլեքսանյանՏեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի աշխատանքում կարևորում եմ ճշգրտությունը: Ձգտում եմ կատարված աշխատանքների կատարելագործմանը, որպեսզի այսօրվա աշխատանքի որակը գերազանցի երեկվա արդյունքները: Համագործակցելով կառավարման խորհրդատուներից բաղկացած անձնակազմի հետ` ես իմ ներդրումն եմ ունենում աշխատանքների արդյունավետության և որակի բարձրացման հարցում: