Կարիերա - Business content writer

Քո ժամանակն է, որ միանաս մեր #անկասելի թիմին

 

Եթե

Տեքստ գրելիս զգում ես քեզ, ինչպես ձուկը ջրում,

Հետաքրքրված ես բիզնեսով, բիզնես բլոգերների ես հետևում կամ բիզնես նորություններ նայում,

Սիրում ես մի բան իմանալու համար փորփրել, կարդալ, գտնել ու հաստատ համոզված լինել,

Հետազոտություն անելը պարզ է քեզ համար, կարող ես գտնել, կարելի է ասել, ցանկացած ինֆորմացիա,

Microsoft-ի և Google-ի ծրագրերին դեռ վաղուց ես ճանաչում ու շատ եք շփվել,

Ամեն վայրկյանդ կարևորում ես ու անգամ սուրճ եփելիս մտքումդ նախադասություններ ես կազմում,

Գիտես՝ ինչ է SMM-ը, էմոջին, թիրախը, Facebook-ն ու LinkedIn-ը,

Ճանաչում ես AIDA-ին (գործիքը, ոչ թե ձեր հարևանին),

Պատկերացնում ես՝ ինչ է վաճառքը ու քիչ, թե շատ փորձ էլ ունես մի բան վաճառելու (ցանկալի է ծառայություն),

Թիմում աշխատելը մի հաճո՜ւյք է,

Ընտիր տիրապետում ես հայերենին, անգլերենին և լավ վերաբերմունք ունես ռուսերենի նկատմամբ,

 

Ապա

Լրացրու հայտը՝ ԱՅՍՏԵՂ ...,

Կցիր CV-դ հայտում:

 

Այո, մենք business content writer ենք փնտրում: Դե՝ ՔԵԶ:

 

Ի՞նչ կլինի, երբ դիմես.

Դիմորդներից ընտրված լավագույնները կմասնակցեն ՀԵՔԵԹՈՆ-ի,

Ի՞նչ է Հեքեթոնը՝

 Պրակտիկ աշխատանքների մրցույթ, որի ընթացքում դու և այս հայտարարությանը համապատասխանող այլ դիմորդներ միասին կանեք առաջադրանքներ՝ որպես business content writer,

 Տևողությունը՝ 2-3 ժամ,

 Արագ, պրակտիկ առաջադրանքներ,

 Թիմային աշխատանք,

 Քեզ լավագույնս դրսևորելու մի հրաշք հնարավորություն,

Մենք կծանոթանանք՝ քեզ, իսկ դու՝ մեզ հետ:

 

Իսկ հետո՞

Հեքեթոնի արդյունքում լավագույն՝ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա աշխատանքի առաջարկ ամենահավես թիմում, որն աշխատում է #ԿերտելովԱպագան,

Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա գիրք՝ որպես նվեր,

Երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա նվեր քարտ,

Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու մեզ կամ մեր գործընկեր կազմակերպությունների հետ:

 

Էլ չե՞ս համբերում, ուրեմն մի՛ հապաղիր, դիմի՛ր հենց հիմա (մինչև հունվարի 20-ը ժամանակ ունես):