Փետրվարի 11-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ, բիզնես կառավարման խորհրդատու Սամվել Գևորգյանի «1 ՐՈՊԵ ԱՆՑ» գրքի շնորհանդեսը։
Գրքի հիմնական նպատակն է ներկայացնել, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել #ՄիշտԱռաջ։
Գիրքը գնելու համար, հունվարի 26-ից, այցելեք՝ books.samvelgevorgyan.com կայք
Իսկ ինչո՞ւ #1րոպեանց։ 1 րոպեն ունիվերսալ միավոր է չափելու մեր՝
Հնարավորությունները
Գիտելիքները
Հմտությունները
Հարաբերությունները
Կապերը
Հաջողությունները
#1րոպեանց-ը ձևավորում է համակարգ, որտեղ յուրաքանչյուր րոպեն արդեն իսկ արժեք է։ Համակարգ, որտեղ արդյունքները գրանցում են ընդամենը #1րոպեանց։
Շնորհանդեսի ընթացքում գրքի ներկայացմանը եւ հեղինակի կողմից մակագրմանը զուգահեռ՝ կլինեն նաեւ գինու, քաղցրավենիքի հյուրասիրություն, խաղային հետաքրքիր անակնկալներ: